▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀԿ-ական կանայք «տագնապի» մեջ են. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ընտրությունների հետ կապված խմորումները թեժանում են, ՀՀԿ-ականները «տագնապի» մեջ են՝ տեղ ունենալո՞ւ են արդյոք ՀՀԿ ցուցակում։ Հատկապես ուշագրավ է կանանց պարագան՝ հաջորդ խորհրդարանում նրանց քանակն ավելանում է։

Տարիներ շարունակ ԱԺ մտնելու ծրագիր ունեցող Նաիրա Նահապետյանը՝ Երեւանի ավագանու ՀՀԿ-ական անդամ, փոքր ՀԷԿ-երի միության նախագահ, ջերմ հարաբերություններ ունի ՀՀԿ բարձրաստիճան կանանց եւ հատկապես առաջին տիկնոջ հետ։

Երեկ նա  մեզ վստահեցրեց․ «Անգամ ժամանակ չունեմ այդ մասին մտածելու», եւ սկսեց թվարկել իր գերծանրաբեռնված գրաֆիկը, թե ինչպես է ընդունում-ճամփում ռուսական պատվիրակություններին։

Բայց Դուք Ձեզ տեսնո՞ւմ եք ապագա ԱԺ-ում։ «Ճիշտն ասած՝ ես ինձ դեռ որեւէ տեղ չեմ տեսնում, ես ուզում եմ միայն, որ ամեն ինչ անեմ, որ մեր երկրի, մեր քաղաքացու կողքին լինեմ, որտեղ էլ որ լինեմ․․․ ամեն մարդ պետք է իր տեղում ճիշտ լինի, ամեն ինչ անի, որ կարողանա կողքինին օգնել։ Այսօր մեր երկրի ամենամեծ գրավականը՝ մեր ղեկավարի, մեր ավագանիների եւ բոլոր բոլորի, այն է, որ կարողանան օգուտ տալ մեր երկրին, մեր ժողովրդին, թե հիմա որտեղ կլինի՝ պառլամենտում, քաղաքի ավագանիում, թե մեկ ուրիշ տեղ, դա կարեւոր չէ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее