▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարարի պատկառելի հարստությունը.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նորանշանակ նախարար Վահան Մարտիրոսյանը, պարզվում է, բավական պատկառելի հարստություն ունի։ Նա պաշտոնապես հայտարարագրել է 2 բնակարան, մեկական հողամաս, ավտոտնակ, հասարակական նշանակության շինություն, այգետնակ եւ անհատական բնակելի տուն։ Նա ունի «Mercedes-Benz S 350 L», «Merceses-Benz S 500 L 4 Matic» եւ «Posche Panamera GTS 4.8» մակնիշի ավտոմեքենաներ։

Հայտարարագրել է 50 հազար դրամ արժողությամբ բաժնեմաս։ Նրա փոխառությունները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 520 հազար դոլար եւ 15 մլն 200 հազար դրամ։

Իսկ ինչ վերաբերում է գումարային ունեցվածքին, ապա նշենք, որ նախարարը պաշտոնապես ունի 26 մլն 192 հազար դրամ, 627 հազար 926 դոլար, 321 հազար 966 եվրո։ Այս տարվա ութ ամիսներին նրա եկամուտները կազմել են 56 մլն 157 հազար դրամ, որից աշխատավարձը կազմել է ընդամենը 1 մլն 440 հազար դրամ։ Իսկ մնացած գումարները նա հայտարարագրել է որպես շահաբաժին կամ վարձակալության դիմաց ստացված եկամուտ։

Հիշեցնենք, որ Վահան Մարտիրոսյանը մինչեւ նախարար նշանակվելը զբաղեցրել է «GNC-ալֆա» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее