Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը թելեգրամյան իր ալիքում գրում է. «Օրերս ՀՀ-ում ՌԴ դեսպանը հարցազրույց էր տվել 24 news-ին և ի թիվս այլ հարցերի՝ խոսել էր նաև Արցախի հայերի վերադարձի հարցի մասին։ Այսպես, իշխող ուժի պատգամավորներից մեկը ասել է․ «Կոպիրկինը քաջատեղյակ է, որ Ադրբեջանը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը։ Ղարաբաղը երբեք հայերի պատմական հողը չի եղել և չի էլ լինի։ Ղարաբաղի բնակիչները կամաց-կամաց վերադառնում են այնտեղ։ Հայերը խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո մեր պետության թույլտվությամբ որպես զբոսաշրջիկ կարող են այցելել, այլ տարբերակ չկա»։ Նույն պատգամավորը, անդրադառնալով ռուս խաղաղապահների մնալու հարցին ասել է․ Ռուսական կողմին թվում է, թե Ադրբեջանի հետ իրենց հիասքանչ հարաբերությունները երկար են տևելու, ակնհայտ է, որ ՌԴ-ի համար Ադրբեջանը շատ կարևոր է, բայց նրանց հաճոյանալու ու մեր հաշվին Ադրբեջանին ծառայություններ մատուցելու քաղաքականությունն էլ ծանր իրադրության մեջ է դրել ռուսներին այս տարածաշրջանում։ Իսկ հայերի վերադարձի իրավունքի թեման պետք է մնա օրակարգում, չի կարելի թույլ տալ, որ Ադրբեջանը նման կերպ խոսի հայերի վերադարձի մասին։ Բոլորն էլ հոյակապ գիտեն, թե որքան խորն է հայկական արմատը Արցախի հողում։ Մեսրոպ Մաշտոցը առաջին հայկական դպրոցը բացել է Արցախում՝ Ամարասում, հենց միայն այդ փաստով ամեն ինչ ասված է։ |
«ՀՀ-ում ՌԴ դեսպանի հարցազրույցը բուռն արձագանք է գտել Ադրբեջանում»․ Տաթևիկ Հայրապետյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet