▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ գլխավոր դատախազը ՊՊԾ գունդը գրավելու օրերին գտնվում էր հունական կղզիներում

nyut.am-ը գրում է. ՀՀ արդեն նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հրաժարականի շարժառիթների ու պատճառների մասին արդեն գրվել է: Պաշտոնապես պատճառաբանվեց առողջական խնդիրներով, ինչպես խորհրդային ժամանակներում էր արվում: Հետո այն կապվեց ՊՆ-ում տնտեսական գործունեություն ծավալելու հետ:

Վերջինը մենք չենք հերքում, սակայն մեր աղբյուրը այլ տվյալներ էլ փոխանցեց:

Այսպես: Հուլիսի17-ին, երբ «Սասնա ծռեր» խումբը գրավեց ՊՊԾ գունդը, գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը գտնվում էր արձակուրդում:

Այդ ժամանակ նա հանգստանում էր հունական կղզիներից մեկում: Դեպքի մասին տեղեկանալուց հետո դատախազը հեռախոսով կապվել էր ղեկավարության հետ... և քաղաքական ու մարդկային առումով սխալ հարց էր տվել: Ամենայն հավանականությամբ, սա էլ ճակատագրական էր դատախազի կարիերայի համար:

Կոստանյանը, մեր տվյալներով, հարցրել էր, թե կարիք կա՞, որ ինքը ընդհատի հանգիստն ու վերադառնա Երևան, թե դեռ մնա այնտեղ: Սա կոպիտ սխալ էր նրա կողմից: Կոստանյանը պետք է անմիջապես ընդհատեր արձակուրդը և նույն օրը լիներ ՀՀ նախագահի կողքին: Կոստանյանի այդ հարցից հետո նրան ասել էին` ինքդ որոշիր, հանգստանաս, թե` գաս:

Իսկ Կոստանյանը Երևան էր ժամանել օրեր անց:

Դա նրա սխալն էր:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее