Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Կարդացի, որ Հայաստանի 22 բարձրաստիճան պաշտոնյա հայտարարագրել է 4 միլիոն դրամը գերազանցող ժամացույց։ Խոսքը ՔՊ-ական պաշտոնյաների մասին է։ Ծակ գրպանով իշխանության եկած, աղքատությունը փառաբանող, հարուստների մասին ատելություն տարածող, հարուստներին թալանչի ու օլիգարխ համարող, նախկինում պաշտոնյաներին թալանչի ու կոռուպցիոներ համարող ՔՊ-ական իշխանության մեջ 22 բարձր պաշտոնյա հայտարարագրել է 4 մլն դրամից թանկ ժամացույց։ Հլը որ շեմը 1 միլիոն դրամ լիներ ու ոչ միայն բարձր, այլ բոլոր պաշտոնյաները հայտարարագրեին, շատ ավելի ճոխ թիվ էր լինելու։
2019 թվականին որ սփյուռքի հայ համայնքներում հանդիպում էր ունենում Նիկոլը, ասում էր՝ տեսեք, մեր թիմում, սիրելիներս, մեծահարուստ չկա։ Խնդալու է, չէ՞, թե ոնց էսքան կարճ ժամանակում էդպիսի կտրուկ փոփոխություն տեղի ունեցավ։ Եվրատյունինգ։
Ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի՝ ես միանգամից չեմ ասում՝ եթե պաշտոնյան թանկարժեք ժամացույց ունի, ուրեմն թալանչի է․ դա ասելը իմ գործը չէ․ հակակոռուպցիոն կոմիտե ու հանձնաժողով ունենք, դատախազ ունենք, ոնցոր։ Բայց եթե անգամ Նիկոլի օրոք էդ ունեցվածքը արդար միջոցներով են դիզել կամ դիզել են մինչև Նիկոլի իշխանության գալը, ստացվում է, որ Փաշինյանը հերթական անգամ խաբել է իրեն հավատացած խեղճ ժողովրդին։ Նա աղքատությունը փառաբանելով, դրոշակ սարքելով, հարուստներին քրֆելով, կոռուպցիայի, ժողովրդի թալանի մեջ մեղադրելով եկել ա իշխանության ու նրանցով լցրել է իր իշխանությունը։
Ժամացույցի վրա չեմ ֆիքսվել, ժողովուրդ ջան, դա մանրուք է․ որովհետև էս խմբակը շքեղ առանձնատներ ու կվարտիրաներ են առնում, դղյակներ, շքեղ ավտոներ են առնում, արտասահմանյան ամենապրիստիժնի ժամանցի ու հանգստի վայրերում են հայտնվում։ Չնայած, կրկնում եմ, եկել են աղքատությունը փառաբանելով և հարուստների նկատմամբ ատելություն հրահրելով։ Իրենց աղքատությունը վաղուց վերացրել են, ժողովուրդը մնացել է նույն օրին։ Հիմա խեղճ հարիֆը ո՞վ է, Նիկո՞լը, թե՞ ժողովուրդը, որն իրեն բերել է։ Եսիմ, ով բերել է, թող նա էլ մտածի։
Այն, ինչ կատարվում է հիմա, եթե կատարվեր 10 տարի առաջ, ՔՊ-ականները, ամեն օր կաղաղակեին թալանի մասին, աննախադեպ կոռուպցիայի մասին, ՀԿ-ները էնքան կթնդացնեին, որ կոռուպցիայի ընկալման ինդեքսում Հայաստանը կհամարվեր աշխարհի ամենակոռումպացված երկիր։ Բայց հիմա, որ դրա կրկնակին, եռակին, հնգակին է, սաղ նորմալ է, հանրությունը կարծես հաշտ է, որովհետև Նիկոլենք սովորեցրել են, որ հենց ասեն թալան, նկատի ունենաք միայն նախկիններին։ Ասում են ոչխարը գայլից էր վախենում, բայց չոբանը կերավ։ Հիմա սրանցն է, անունը դրել են նախկին նախկին, բայց ինչ կա իրանք են անում։
Զավեշտը գիտե՞ք որն է․ որ երբ նախկինից է խոսք գնում, ասում ենք դե լավ, ոչինչ կոռուպցիա կար, որը վատ էր, դատարաններում խնդիր կար, որը վատ էր, աղքատություն կար, որը վատ էր, բայց գոնե անվտանգ էինք։ Հիմա դատարաններում արդարադատությունը մեռել ա, աղքատությունը խորացել ա, անվտանգ չես, բայց մեկ է՝ կոռուպցիան ավելի ուժեղ է»։
|