ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է․
«1988թ. այս օրը՝ հուլիսի 12-ին, Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի նիստը որոշեց դուրս գալ Ադրբեջանի ԽՍՀ-ի կազմից ։
Շուրջ 30 տարի Արցախը փաստացի անկախ էր եւ ինքնորոշված։
Արցախում ծածանվում էր մեր եռագույնը։
Ամարասում, Դադիվանքում եւ Գանձասարում «Հայր մեր» աղոթքն էր հնչում։
Հայն էր տերը Արցախի։
2018-ի պետական հեղաշրջման արդյունքում սկսվեց Արցախի հանձնման օպերացիան, որն ավարտին հասցվեց 2023-ի աշնանը։
Սրանք ստացան 42 հազար քառ.կմ հայրենիք, բայց այսօր երազում են 29.743-ի մասին։
Այսօր դա էլ չունենք նույնիսկ։
Հետո էլ վիրավորվում են, երբ հողատու են իրենց կոչում։
Բա հողատուն «պոզով-պոչո՞վ» է լինում…»։