Ռիոյի Օլիմպիական խաղերում գրանցվել է հերթական սեքս սկանդալը: Այս անգամ սկանդալի կիզակետում են հայտնվել բրազիլուհի սինխրոն-թռչորդներ Ինգրիդ Օլիվեյրան և Ջովաննա Պեդրոսը:
Այս մասին հայտնում է NBC News-ը:
շՆրանք Օլիմպիական գյուղակում ապրում են նույն համարում: Իր ելույթից մեկ օր առաջ Օլիվեյրան գիշերն իր մոտ է հրավիրել օլիմպիական մարզիկներից Պեդրո Գոնսալվեշին և խնդրել Պեդրոսին ազատել սենյակը որոշ ժամանակով, սակայն վերջինս մերժել է: Աղջիկները սկսել են վիճաբանել, և Ջովաննան բողոք է ներկայացրել Բրազիլիայի ԱՕԿ-ին՝ ընկերուհու կողմից ներքին կարգուկանոնը խախտելու վերաբերյալ: Արդյունքում Օլիվեյրան ստիպված է եղել ներողություն խնդրել ողջ թիմի ներկայությամբ:
Աղջիկները պարտվել են ելույթի ժամանակ և գրավել վերջին տեղը, ապա հայտարարել են , որ այլեւս միասին հանդես չեն գա:
Նշենք, որ սա Օլիմպիական խաղերում արդեն երրորդ սեքս-սկանդալն է:
Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ին՝ հենց խաղերի բացման օրը, Մարոկոն ներկայացնող 22-ամյա բռնցքամարտիկ Հասան Սաադը ձերբակալվել էր երկու մաքրուհիների նկատմամբ սեռական ոտնձգություններ կատարելու փորձի համար: Իսկ օգոստոսի 8-ին գրանցվել է նմանատիպ երկրորդ միջադեպը: Նամիբիայի ներկայացուցիչը՝ 22-ամյա բռնցքամարտիկ Ջոնաս Ջոնսոնը փորձել է համբորել մաքրուհուն, ապա առաջարկել է սեքսով զբաղվել գումարի դիմաց: