▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հերթական եռյակը «Շենգավիթ» ԲԿ-ում` 13 տարվա անպտղությունից հետո

«Շենգավիթ» ԲԿ-ի «Մարդու վերարտադրողական առողջության» կենտրոնում, գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Մարգարիտա Գրիգորյանի և  «Արագիլ» բարեգործական հիմնադրամի օգնությամբ եռյակ է լույս աշխարհ եկել` երկու տղա և մեկ աղջիկ: 13 տարվա անպտղույթունից հետո այսօր երջանիկ ծնողներն իրենց ամենաերջանիկն են համարում: Բազմաթիվ օժանդակ տեխնոլոգիաների միջոցների կիրառումից հետո ևս մեկ արտամարմնային բեղմնավորման փորձ կատարվելուց հետո տեղի ունեցավ երկար սպասված հղիությունը: Եռյակները լույս աշխարհ են եկել կեսարյան հատման ճանապարհով` մանկաբարձ-գինեկոլգ Աշոտ Սիրունյանի օգնությամբ:

Փորիկների նեոնատոլոգ Հակոբ Մելքումյանի խոսքերով վաղ նորածնային շրջանում երեխաներից երկուսի մոտ խնդիրներ էին զարգացել, սակայն  բժշկական կենտրոնի  պրոֆեսիոնալ բուժանձնակազմի և ժամանակակից սարքավորումների, տեխնիկական հագեցվածության հնարավորությունները թույլ են տալիս ժամանակին կանխելու նմանատիպ խնդիրները:  

Այսօր երեխաները գտնվում են բավարար վիճակում , կերակրվում են իրենց օրեկան ֆիզիոլագիական պահանջների չափով, բուժման կարիք այլևս չունեն  և պատրաստ են մայրական խնամքին:  

«Շենգավիթ»  ԲԿ-ում եռյակներ, երկվորյակներ շատ հաճախ են ծնվում, միջին վիճակագրությամբ   «Շենգավիթ»   ԲԿ-ի «Մարդու վերարտադրողական առողջության»  կենտրոնում, օժանդակ տեխնոլոգիաների կիրառման արդյունքում տարվա կտրվածքով գրանցվել  է 10 բազմապտուղ ծննդաբերություն:  

Իսկ ահա անկախության 25 ամյակին ընդառաջ ընդամենը մի քանի օրվա ընթացքում «Շենգավիթ»  ԲԿ-ում ծնվեցին 2 եռյակ   /օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ/ և 3 երկվորյակ /բնական բեղմնավորմամբ/: Սա ամենամեծ նվեր է անկախության տոնին:

Հիշեցնենք, որ «Արագիլ» վերարտադրողական բժշկության աջակցության հիմնադրամը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպություն է, որի նպատակն է Հայաստանի Հանրապետությունում դեմոգրաֆիկ խնդիրների լուծմանն աջակցելը, վերարտադրողական բժշկության կազմակերպումը: Հիմնադրամը գործում է ՀՀ առաջին տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո:

Շնորհավորում ենք երջանիկ ընտանիքին ու թող, որ բոլոր ընտանիքներում լսվի մանկան առողջ ճիչը:  

Առողջ եղեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее