Մենք լավ լուրեր ունենք: ՀՀ առողջապահության նախարարության ուղեգրով նյարդաբան Արծրուն Վաղինակովիչն ուղեգրեց վերականգնողական բուժման, իսկ Արաբկիրում արված աուդիոմետրիայի արդյունքում պարզվեց, որ մեր Գրիգորը ռեալ շանսեր ունի լսելու, հինգշաբթի կրկնակի զննում կանենք ու վերջնական կորոշեն ինչ լսողական սարք է անհրաժեշտ:
Հաստատ ասացին, որ լսելու է: Մի լավ թռվռացինք ուրախությունից: Հերոս հայրիկի երազանքը կկատարվի: Մեր աղօթքները տեղ հասան: Երեկոյան ընթրիքին մեր հրաշքներին անակնկալներ են սպասվում: Հեծանիվն էլ արդեն կգնենք` 2-ի համար էլ, մնացած գումարով էլ հագուստ ենք գնելու մայրիկի հետ: Ապրե՜ք մարդիկ, դուք ամենալավն եք:
Նշենք, Գրիգորը Մատաղիսի դիրքերում զոհված Վազգեն Հարությունյանի որդին է. նա չի խոսում տառապում է մանկական կաթվածով (DCP): Գրիգորի ավագ եղբայրը անասնապահությամբ էր զբաղվում՝ եղբոր բուժման ծախսերը հոգալու երազանքով: