▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հերմինե Նաղդալյանի որդին ծառայում է Ռուսաստանի Դաշնությանը

«Հերմինե Նաղդալյանի որդին սովորում է ՌԴ-ում` ԱԱԾ համապատասխան ԲՈՒՀ-ում»,- այսպես է արձագանքել ԱԺ փոխնախագահի խորհրդական Տիգրան Սահակյանը` Հերմինե Նաղդալյանի որդու ծառայության վերաբերող հարցադրմանը, սակայն մեր մյուս հարցերից ու այլ մեկնաբանություններից զերծ  է մնացել:

Asekose.am-ի տեղեկությունների համաձայն` Հերմինե Նաղդալյանն, իր 19-ամյա որդու՝ Միքայելի ծառայության համար արտոնյալ պայմաններ ստանալու նպատակով, ժամանակին դիմել էր համապատասխան օղակների, մասնավորապես` Սեյրան Օհանյանին, սակայն մերժում ստանալուց հետո, ինչպես երևում է, նրան հաջողվել էր որդու համար «ծառայության» բարենպաստ պայմաններ գտնել:

Ըստ ասեկոսեների, ՌԴ ԱԱԾ-ի բարձրագույն ուսումնական հաստատությունում սովորելը ծառայություն է համարվում, սակայն Միքայելն ընդամենը «թղթով» է ծառայության մեջ, և իր ապահով կյանքն է վայելում Մոսկվայում: Ցավոք, Հերմինե Նաղդալյանի խորհրդականն այս մասին նույնպես մեկնաբանություն կամ պարզաբանում չտվեց: 

Հեղինակ`

Լ.Հակոբյան 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее