▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հենց հիմա վերևում մեր թշնամիներն են կանգնած․ Բագրատ Սրբազանը՝ Սոթքում

Հենց հիմա վերևում մեր թշնամիներն են կանգնած, բայց Հայաստանի իշխանությունները պապանձվել են, մի բառ անգամ նրանց չեն ասում, բայց մեզ՝ նրանց, ովքեր ասում ենք մենք պատիվ ենք ուզում, հայրենիք ենք ուզում, հաշտություն ենք ուզում հասարակական իմաստով, արդարություն ու ճշմարտություն ենք ուզում, ուզում ենք, որ թշնամությունը մեր տներից վերանա, ատելությունը մեր կյանքից հեռանա, ուզում ենք արժանապատիվ, կայուն, հզոր պետություն ունենալ, ուզում ենք որպեսզի աշխարհը մեզ հետ, ոչ թե մեր վրա խոսի, ահա այս իշխանությունները մեզ ինչ ասես, ասում են։

Բագրատ Սրբազանը՝ Սոթքում

***

«Այս մարդիկ ոչ միայն չեն աշխատում, այլև թշնամին են ուղղակի` բոլոր շերտերում են թշնամի: Ու այս ամենը կապված է մեկ մարդու քմահաճույքից: Ասի` վեր թռեք, վեր կթռչեն, ասի վար իջեք, վար կիջնեն: Ու այս ամենը ոչ թե այսպես պարզ` այլ շաղախված մի քանի հարկանի հայհոյանքներով: Սա մեր երկրի այսօրվա դեմքն է, պատկերը` անարգանքը և անպատվությունը: Եթե մենք ուզում ենք սա սրբել մեր կյանքից, շտկել մեր ողնաշարն ու օտարների աչքի առաջ ասել` մենք մեռած ժողովուրդ չենք, մենք դեռ շարունակելու ենք մեր կյանքը ու մեր ճանապարհը: Եթե ուզում ենք այսպես լինի, մեր ուժերի գերլարումով պետք է գործենք անխափան, անկասկած»,- Սոթքում հանրահավաքի ժամանակ ասաց Բագրատ Սրբազանը:

***

«Միշտ պատմությանը նայեք 20-30 տարի հետոյի աչքերով: Այնտեղ նայեք ու այսօրվա ողբերգությունը տեսեք, սերունդների անեծքի ու նզովքի աչքերով տեսեք: Թող յուրաքանչյուր մարդ այսպես մտածի, որ այսօրվա մեր այս կամ այն մտածումները, սրան-նրան անուն կպցնելը հանուն նրա, որ հայրենիք չազատարգենք, անեծքի են արժանանալու: Ժողովուրդ հիշեք, այսօր-վաղը ինչ կլինի` չգիտեմ, բայց եթե այսօր ճշմարտությունը չհաղթեց, 20-30 տարի հետո, երբ մեզնից շատերը չեն էլ լինելու, սերունդները նզովքի տակ են մեզ պահելու: Ինչպես մենք օրհնում ենք 90-ականների սերունդին` ասելով` մեզ ինչ ազատագրված անվտանգ հաղթանակած հայրենիք հանձնեցին, այդպես էլ սերունդները հակառակը մեր մասին են խոսելու: Ասելու են` հազար պատճառ բերեցին, որ որևէ ձևով իրենց պատիվն ու հայրենիքը չպաշտպանեն: Բայց ես չեմ ուզեցել ու չեմ ուզում այդ նզովքի տակ մտնել, ընդհակառակը, ուզում եմ այդ օրհնությունն ստանալ, օրհնված գնալ այս կյանքից»,- Սոթքում կայացած հանրահավաքի ժամանակ հայտարարեց Բագրատ Սրբազանը:

***

«Մեծերի փորձառությունն ու երիատասարդների ներուժը պետք դառնան մեր պետության հիմքը, այս համադրությունը, ոչ` սերունդների տարանջատումը, ոչ բախումը: Ես վստահ եմ, որ մենք կդառնանք այն պետությունը, ուր «ձգտում է մեր հոգին»: Մեր իղձերը, երազանքները պետք է ավելի մեծ լինեն և են, քան մեր ապրած սահմանափակ տարիները: Եվ այդ իղձերի ու երազանքների իրականացման ճանապարհը հենց այս օրով է պայմանավորված: Հետևաբար, ամսի 9-ին, 18:30 մենք հանդիպելու ենք, որպեսզի մեր կյանքի սրբագրման նոր էջը սկսենք»,- Սոթքի հանրահավաքի ամփոփման ժամանակ ասաց Բագրատ Սրբազանը:

***

«Այժմ էլ Վարդենիսում են մարդիկ ասում, որ եթե Կիրանցի վիճակում հայտնվեն, պայքարելու են, բայց ինչքան էլ պայքարեն, միևնույն է, հազարներով ճնշում են նրանց»,- Բագրատ Սրբազանի հետ զրուցում նկատեց լրագրողը:

«Մեր` այստեղ գտնվելու իմաստը հենց դա Է: Կիրանցում, որքան էլ դիմադրեցին, ոստիկանական էշելոնները նրանց ջարդեցին, պետական ողջ ռեսուրսը կենտրոնացրել էին 1-2 գյուղի վրա: Հարցը ծագել է Կիրանցում, բայց լուծումը Երևանում է: Մենք այնտեղ փորձել ենք կանխել` իմանալով հանդերձ, որ այնտեղ չկա լուծում: Հետևաբար, այս ամբողջ արհավիրքը վերջնականապես կանխելու համար է այս պայքարը»,- նշեց Սրբազանը:

Ինֆորմացիան այս հղումով թարմացվում է/Տեսանյութերին ու  իրադարձությունների զարգացումներին հետևեք Asekose.am-ի տելեգրամյան ալիքում։

***

«Ասում է` 2,5 գյուղ հանձնեցինք (այնինչ իրականում պարզվեց` 4-ը), ու ստացանք ռիսկերի նվազեցում: Սա ոչ միայն աբսուրդ է, սա հանցագործություն է: Ի՞նչ է նշանակում ռիսկերի նվազեցում` առաջ 10 հատ էին կրակում, հիմա կարող ա 4-ը կրակե՞ն, դա՞ ա նշանակում ռիսկերի նվազեցում: Դիմացինը պարտադրում է այն, ինչ ցանկանում է և այս անարգանքը միայն իշխանություններինը չէ, այս անարգանքը, այս անպատվությունը նրանցը չէ, որ գնում, բանակցում են, ինչ պարտադրում են, հնազանդ ընդունում են, այս անարգանքը մերն է»,- Սոթքում ընթացող հանրահավաքի բեմից հայտարարեց Բագրատ Սրբազանը:

***

***

***

***

Այստեղ գալուց ամբողջ ճանապարհին մտածում էի՝ ու՞ր էինք գնում մի քանի տարի առաջ, ուր ենք գնում հիմա։ Ցուցանակները մինչև հիմա կան` Ստեփանակերտ, Մարտակերտ, Քարվաճառ, Դրմբոն։ Այս ճանապարհով Արցախ էինք գնում։

Բագրատ Սրբազան

«Տեղեկություններ ենք ստանում, որ արցախցիներին կանչել են քաղաքապետարան հենց այն նույն ժամին, երբ նախատեսված էր ձեր այցը Վարդենիս: Դպրոցի տնօրեններին էլ կանչել են մարզպետարան, որպեսզի որ նրանցից ոչ ոք չկարողանա մասնակցել հանրահավաքին»,- Բագրատ Սրբազանին ասաց լրագրողը Վարդենիսում:

«Ես նման տեղեկություն չունեմ»,- ասաց Սրբազանը:

«Արցախցիներին ասել են` դուք տան խնդիր ունեք, եթե ուզում եք այդ խնդիրը լուծել, չգնաք»,- հավելեց լրագրողը:

«Եթե նման բան կա, ապա շատ էժան, անհայրենիք քայլ է: Արցախցիներին իրենք տնավեր արել, բերել են այստեղ, հիմա էլ այստե՞ղ են հալածում»,- պատասխանեց Բագրատ Սրբազանը:

***

Զարգացման մեծ հնարավորությունների այս ժամանակաշրջանում մեր գյուղերը դատարկվում են, ժողովրդագրությունը նվազել է, Գեղարքունիքի մարզում լրագրողների հետ զրույցում նշեց Բագրատ Սրբազանը: «Որքան գնանք Վարդենիսի կողմը, այնքան ավելի է վատանալու: Արտագաղթն է հարյուրապատկվել, մարդկանց գլխին է կանգնած թշնամին` ուղղակի: Մի քանի տարի առաջ չկային չէ այդ խնդիրները, այս ճանապարհը բանուկ էր դեպի Քարվաճառ, դեպի Արցախ: Հիմա կա՞ այդ ամենը: Սոթքի հանքը գործո՞ւմ է, ինչ ծավալով է գործում, եթե գործում է»,- հարցադրումներ ներկայացրեց նա: Նա նաև համառոտ ներկայացրեց ծրագիրը` ինչպես զարգացնել գյուղը:

***

«Մեր բառապաշարից պետք է հանենք հեռավոր գյուղ հասկացությունը: Մի առիթով իրենք ասել են, ես հակադարձել եմ` որտեղի՞ց են հեռավոր»,- Գեղարքունիքում լրագրողի հարցին ի պատասխան ասաց Բագրատ Սրբազանը: «Մեր երկիրն ամբողջական է»,- հավելեց նա:

***

ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հանրահավաքի հարթակից դիմեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին․ «Գեղարքունիքի նախկին «խոպանչի» մարզպետը որոշել է, որ այս մարզում մարդիկ պայքարին պետք է չմիանան ու չմասնակցեն։ Ուրեմն, լսիր՝ քեզ ինչ եմ ասում․ հաստատ այս Շարժումը հաջողելու է, և դու վերադառնալու ես քո գործին։ Մինչ այս ով ինչ գործի եղել է, վերադառնալու է դրան։

Այս հայրենիքը քո հոր «դուքյանը» չէ, որ դու որոշես՝ ով պիտի մասնակցի հանրահավաքի, ով պիտի գա երթի կամ չգա։ Հայրենիք եք հանձնել ու դեռ մի բան էլ սպառնում եք մարդկանց՝ հանկարծ չմասնակցեք։

Ի պատիվ մեր բազմաթիվ արժանապատիվ քաղաքացիների, շատերը եկան ու ասացին՝ մեզ համար մեր հայրենիքից թանկ ոչինչ գոյություն չունի»:

Նա նաև կոչ արեց ՀՀ մյուս մարզպետներին` չդառնալ հանցակից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее