▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնի են հանրային վստահություն ստացած առաջին 10 անհատները

Մենք ենք տերը մեր երկրի նախաձեռնության կողմից կազմակերպված քվերակության արդյունքներով Հանրային վստահության խորհուրդ կազմավորելու համար առավել հանրային վստահություն ստացած առաջին 10 անհատներն են Արթուր Մեսչյան, Արա Պապյան, Արգիշթի Կիվիրյան, Անդրեաս Ղուկասյան, Արթուր Սաքունց, Գարեգին Չուքասզյան, Զարուհի Փոստանջյան, Ժիրայր Սեֆիլյան, Լևոն Բարսեղյան և Նիկոլ Փաշինյան:

Այս հայտարարությունը նաև այս նախաձեռնության առաջարկությունն է վերը նշված անձանց հրապարակայնորեն արձագանքելու հանրային վստահության խորհրդի կազմում ընդգրկվելու և համատեղ աշխատանք ծավալելու առումով:

Այս պահին այս խորհրդի հիմնական գործառույթ ենք համարում պաշտպանության ոլորտի ուսումնասիրումը-աուդիտը՝ պարզելու համար, թե որքանով են ՀՀ ԶՈՒ-երը պատրաստ (սպառազինված) երկարատև պատերազմի համար, և ինչ քայլեր են անհրաժեշտ դա ապահովելու համար: Հետագայում, այս խորհուրդը պետք է վերահսկի նաև հավաքագրված գումարների հրապարակային ծախսումները:

Մենք ենք տերը մեր երկրի նախաձեռնություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее