Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը The Telegraph-ին տված հարցազրույցում խոսել է իր հոր՝ Համլետ Մխիթարյանի մասին:
«Հայրս իմ շարժիչ ուժն է: Երբ փոքր էի, նա պրոֆեսիոնալ ֆուտբոլ էր խաղում, միշտ երազում էի նրա հետ միասին մարզումների գնալ:Երբ ընտանիքով վերադարձանք Հայաստան, իմ երազանքն էր շարունակել նրա աշխատանքը և դառնալ ֆուտբոլիստ: Նրա մահը մեծ ցավ էր, բայց սա կյանք է, որը շարունակվում է: Հուսով եմ, որ նա երկնքից տեսնում է, թե ինչպիսի աշխատանք եմ կատարում»: