▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայուհու և իտալացու հեքիաթային հարսանիքն Իտալիայում

Wnews.am-ը գրում է.

Հայտնի  Hello ամսագիրը պատմել է հայուհի Արմինեի եւ իտալացի Մարկոյի ամուսնության մասին, որը տեղի է ունեցել իտալական Վիչենցա քաղաքում։

«Նրանց հարսանյաց պատմությունն իսկապես շատ գրավիչ է»,- գրում է հրատարակչությունը։

«Իմ եւ Մարկոյի ծանոթությունը կայացել է յոթ տարի առաջ ինստիտուտում։ Մենք երկուսս էլ ճարտարապետություն էինք սովորում  Միլանում։ Միասին նախագծերի վրա աշխատելը սովորել ենք մինչեւ ամուսնության մասին որոշում կայացնելը, այդ պատճառով էլ, երբ խոսք գնաց ամուսնության մասին, ոչ մի կասկած չունեինք, որ այդ  «նախագիծը» եւս միասին ենք ստեղծել։

Մենք միանգամից որոշեցինք արարողությունն իրականացնել Վիչենցայում. քաղաք, որտեղ ստեղծագործել է մեծն ճարտարապետ Պալլադիոն։
Գլխավոր վայրի փնտրտուքը երկար տեւեց եւ ավարտվեց հարսանիքից միայն երեք ամիս առաջ։ Մենք որոշեցինք հարսանիքն անել Վալմարանա այ Նանիի վիլլայում, որը կառուցվել է Անդրեա Պալլադիոյի նախագծով։

Մեր հարսանեկան կերպարների մշակումը եւս երկար ժամանակ պահանջեց։ Երկար փնտրտուքներից հետո ես տեսա Kaviar&Gauche-ի զգեստը եւ չկարողացա աչքս կտրել դրանից. այն ինձ հեքիաթային թվաց, միաժամանակ շատ ժամանակակից, դասական։

Հարսի զգեստի էսքիզն արդեն ունեի, ուստի խնդրեցի, որ այդ շորը նմանեցնեն իմ էսքիզին։ Զգեստի իդեալական տարբերակը տեսա հարսանիքից երկու շաբաթ առաջ միայն, իսկ քողը՝ արարողությունից մեկ օր առաջ, երբ մայրս հերոսաբար վերջացրեց կարել վրայի թիթեռնիկները, որոնք  300-ն էին։

Մարկոյի կոստյումը Ermenegildo Zegna-ից է։ 

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее