Հայ փոքրիկ տաղանդավոր երգչուհի Մարի Հարությունյանը, մասնակցելով «The Voice Kids of Belgium» շոու ծրագրին և ունենալով հիանալի ելույթներ, կիսաեզրափակչում է:
Մարին ներկայացել էր Սիայի "Cheap Thrills'' երգով: Մարին ջերմ ընդունելության է արժանացել և անցել հաջորդ փուլ:
Արդեն մյուս փուլում Մարին ներկայացրել է Sia-ի ''Dusk till Down'' երգը և հիացրել մարզիչներին: Այդ կատարման շնորհիվ էլ անցել է կիսաեզրափակիչ:
Հավելենք, որ 12-ամյա հայուհին, ապրելով արտերկրում, մասնակցել է բազմաթիվ այլ մրցույթների և ունեցել նշանակալից ձեռքբերումներ: Մարին դեռ փոքր տարիքից զբաղվում է երաժշտությամբ: