▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայոց արքայի պաշտոնական այցը Անգլիա…

Հայոց արքայի պաշտոնական այցը Անգլիա... Մի ուշագրավ պատմական դրվագ՝ թե ինչպես դեռևս յոթ դար առաջ հայկական արքունիքը դիվանագիտական ջանքեր էր գործադրում Եվրոպայի հետ համագործակցության եզրեր գտնելու համար: Ներկայացվող 15-րդ դարի անգլիական մանրանկարը պատկերում է Կիլիկիայի Հայոց թագավորության միապետ Լևոն 5-րդի (թագավորել է 1320-1342 թթ., նկարում Հայոց արքան աջից է) և Անգլիայի թագավոր Էդվարդ 3-րդի հանդիպումը: Ինչպես տեղեկացնում են ժամանակակից, ինչպես նաև ավելի ուշ շրջանի պատմագիրները՝ իր գահակալության ողջ ընթացքում Լևոն 5-րդը դիվանագիտական մեծ ջանքեր էր գործադրում՝ բանակցելով արևմտաեվրոպական երկրների ղեկավարների հետ և փորձելով նրանց կողմից որոշակի աջակցություն ստանալ իր երկրի համար:

Ռուբեն Շուխյանի ֆեյսբուքյան գրառումից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее