▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հայլուր»-ի նախկին տնօրենը՝ Հ1-ի լրատվական և վերլուծական հաղորդումների ղեկավար

Արդեն տեղեկացրել ենք, որ Հայաստանի հանրային հեռուստաընկերության լրատվական և վերլուծական հաղորդումների տնօրեն Գևորգ Ալթունյանը շուտով կտեղափոխվի այլ աշխատանքի:

Asekose.am-ին հայտնի դարձավ, որ նրան կփոխարինի Հարություն Հարությունյանը, ով 2004-ից 2010 թվականներին եղել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Հայլուր» լրատվական ծառայության տնօրենը։

Դրանից հետո Հարություն Հարությունյանը եղել է  «Երկիր» թերթի գլխավոր խմբագիր, իսկ 2011-ի մայիսի 12-ին, ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ՝ վեց տարի ժամկետով:

Ըստ ասեկոսեների, Հ1-ում փոփոխությունները չեն սահմանափվելու  միայն «լրատվական բլոկով», այլ հասնելու են նաև հեռուստաընկերության և Հանրային Հեռուստառադիոընկերության Խորհրդի ղեկավար կազմին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее