Վերջին օրերին Ղարաբաղաադրբեջանական շփման գծում առաջացած լրջագույն վիճակը՝ այսուհետ պատերազմը հասել է իր գագթնակետին:
Այս օրերին միզագային մամուլը, գերտերությունները, ինչպես նաև տեղական մամուլը անրդառանում են կոնֆլիկտին և հայտնում կարծիքներ:
Ուշադիր հետևելով այս ամենին միանշնակ պարզ է դառնում, որ սա ադրբեջանական հերթական պոռթկումն է Թուրքիայի հրահանգով և այստեղ ստուգվում է հայերի պատրաստավածությունն իրենց հետագա քայլերի համար:
Հայկական կողմը երկրի նախագահի մակարդակով ցույց տվեց, որ պատրաստ է ցանկացած ոտնձգության դիմակայելու և անցնելու ջախջախիչ հարձակման:
ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկրների պատվիրակությունը կարելի է ասել, որ չափիչ ավելի լուռ է և չգիտի ինչ անել:
Այսօր Վիենայում տեղի կունենա հանդիպում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որտեղ և պետք է լուծում տրվի այս հարցին:
1. մինչ բանակցությունների ավարտը սպասվում է հայկական տեղաթարափ գրոհները, որ արդեն իսկ բանակցությունների ժամանակ Ադրբեջանը կրկին զինադադար աղերսի:
2. Եթե Ադրբեջանը չի հանգստանում և զինադադար չի կնքնվում, ապա Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես ճանաչում ԼՂՀ-ն որպես անկախ պետություն, սկիզբ է դրվում ԼՂՀ-ին ռազմական օգնություն ցուցաբերելու գործին ՀՀ ամբողջ զինուզի մակարդակով: Հայաստանի Հանրապետություն հայտարարվում է պատերազմական դրություն և ապրիլի 7-ից բոլորս մեկ մարդու պես մեկնում ենք ռազմաճակատ:
Սակայն ասյտեղ հատկանշական է, որ այս պատերազմը ուղղակի չի լինում հայ-ադրբեջանական: Այս պարագայում Ռուսաստանը և ՀԱՊԿ անդամ երկրները նույնպես պարտավորվում են ներքաշվել այս պատերազմի մեջ ընդդեմ Ադրբեջանի: Բացի այդ որպես տարածաշրջանայաին երկիր և Ռուսաստանի ռազմավարական դաշնակից խառնվելու է նաև Իրանը կրկին ընդդեմ Ադրբեջանի:
Իսկ հակառակ կողմում դե իհարկե Թուրքիան է ներքաշվելու պատերազմի մեջ ընդդեմ արդեն վորոնշյալ կուալիցայի, իսկ Թուրքիայի հետ անմասն չի կարող մնալ նաև ՆԱՏՕ-ն ԱՄՆ-ի գլխավորությամբ: Եթե հաշվի առնենք, նաև, որ այս պարագայում Թուրքիայում գլուխ կբարձրացնեն նաև քրդերը՝ օգտագործելով հարմար առիթը Քրդստան ստեղծելու համար, ինչպես նաև Մերձավոր Արևելքում տեղի ունեցող պատերազմները՝ հետևում է սա վերածվում է 3-րդ համաշխարհային պատերազմի, որն ըստ իս և շատ շատերի ոչ մեկի ձեռք չի տալիս:
Ուստի այսօր ամեն ինչ կանեն, որ Ադրբեջանը հետ քաշվի ելման դիրքերը և կրկին ԼՂՀ և ՀՀ սահմաններում կրկին տիրի խաղաղությունը:
Հայկական կողմը ցույց տվեց, որ պատրաստ է անցնել ջախջախիչ հարձակման
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet