Գաղտնիք չէ, որ Ադրբեջանի վարչախմբի ստվերային եկամուտների կառուցվածքում նավթային շրջանառությունից հետո երկրորդ տեղում են բանակի համար նախատեսված միջոցները:
Ադրբեջանի արդեն նախկին պաշտպանության նախարար, ազգությամբ լեզգի Սաֆար Աբիևին փոխարինեց թյուրք Զաքիր Գասանովը:
Փաստորեն, Իլհամ Ալիևը իր առաջին կադրային նշանակումով բացահայտում է իր հիմնական անհանգստությունները` ամրապնդել կառավարչական բուրգը, ազատվելով այն մարդկանցից, ովքեր չափից ավելի շատ են տեղեկացված և երկրում էլ ավելի թուլացնել ազգային փոքրամասնությունների դիրքերը:
Ինչ խոսք, նավթային եկամուտների կանխատեսվող նվազումը անխուսափելիորեն բերելու է սև ոսկու ասեղին սովորած հասարակության ներսում լրացուցիչ ցնցումների:
Ինչ վերաբերում է սահմանին երեկ տեղի ունեցած ողբերգական միջադեպին, ապա ադրբեջանցիների ցանկությունը արյամբ նշել նոր պաշտպանության նախարարի նշանակումը անպատասխան չի մնա: Արյունը, հատկապես Կովկասում, հատկապես հայկական արյունը գին ունի և Զաքիր Գասանովը վճարելու է այդ գինը:
Ֆեյսբուք