▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հայերն անընդհատ ուրախանում են աշխարհում տեղի ունեցող բախումներից»

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Իսրայելն ու Պաղեստինը կռվում են, հայերն ուրախանում են։
Ռուսաստանը և Ուկրաինան պատերազմում եմ, հայերն էլի ուրախանում են։
Դաղստանում հրեաներին հետապնդում են, հայերն ուրախանում են։
Իրանի և ԱՄՆ միջև լարվածությունը մեծանում է, հայերն ուրախանում են։
Թուրքիան սպառնում է մտնել Իսրայելի դեմ պատերազմի մեջ, հայերն էլի ուրախանում են։
Հայերն անընդհատ ուրախանում են աշխարհում տեղի ունեցող բախումներից՝ հույսով, որ աշխարհը կքանդվի, ուրիշները մեզ բաժին կհանեն, իսկ մենք կշարունակենք պարազիտի պես ծծել մեր հայրենիքի արյունը և ոչինչ չանել։

Նախկիններին հայհոյել ու ներկաների հետ քանդել երկիրը, հետո ներկաներին քշել ու ապագայի եկողներին հետ հայհոյել նախկին դարձած ներկաներին։
Ո՞վ ենք մենք ի վերջո»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее