▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայերի ու սիկհերի ծեծկռտուքը ֆուտբոլի աշխարհ առաջնության խաղի ժամանակ

Արդեն տեղեկացրել ենք, որ Աբխազիայի մայրաքաղաք Սուխումում տեղի է ունենում չճանաչված պետությունները և կառավարությունները ներկայացնող ֆուտբոլային թիմերի միջև անցկացվող աշխարհի առաջնությունը՝ ConIFA 2016-ը:

Խաղերից մեկի ժամանակ, երբ հանդիպել են Արևմտյան Հայաստանի և Փենջաբի թիմերը, տեղի է ունեցել ծեծկռտուք:

Նշենք, որ Արևմտյան Հայաստանի հավաքականում խաղում են Ֆրանսիայի, Դանիայի, Շվեդիայի թիմերում հանդես եկող հայեր: 

Հիշեցնենք, որ 1947 թվականին Հարավային Ասիայում գտնվող  և համաշխարհային քաղաքակրթության հնագույն կենրոններից համարվող Փենջաբ մարզը բաժանվել է  Հնդկաստանի՝ Արևելյան Փենջաբ, և Պակիստանի՝ Արևմտյան Փենջաբ, միջև։ Փենջաբի բնակիչները սիկհերն են, որոնք այսօր ապրում են աշխարհի տարբեր երկրներում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее