▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայերեն տեքստը` 19-րդ դարի գովազդային բացիկի վրա

Ռուբեն Շուխյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հայերեն տեքստը` 19-րդ դարի գովազդային բացիկի վրա… 19-րդ դարի 2-րդ կեսին Եվրոպայի արտադրողների մոտ ընդունված էր գովազդել իրենց արտադրանքը տարաբնույթ գովազդային բացիկների միջոցով: Ներկայացնենք մի հետաքրքիր նմուշ` 1880-ականներին Ֆրանսիայում «Arlatte & Cie» ընկերության կողմից արտադրված ցիկորիով սրճային ըմպելիքի գովազդային նկարազարդումը: Ցիկորի բույսի, որի արմատներից պատրասվում է սրճային ընպելիք, հայերեն անվանումն է եղերդակ կամ ճարճատուկ:

Առանձին բացիկներով տպագրված գովազդային այս շարքը ճանաչողական բնույթ է կրում և պատկերում է տարբեր երկրների խորհրդանիշները, օգտագործվող ազգային լեզուներն ու գործող այբուբենները: Այս մի նմուշում որպես երկիր ներկայացվում է Ռուսական կայսրությունը՝ ազգային տարազը, զինանշանը, դրամը, շքանշանը: Մեզ համար հետաքրքրական է այն, թե ինչպես են ներկայացված Ռուսական կայսրությունում գործածվող ազգային հիմնական լեզուները` ռուսերենը, հայերենը, լեհերենը, վրացերենը (նշված է նաև հին սլավոներենը): Բացիկում ներկայացված են նաև այդ լեզուներով գրված փոքր տեքստեր: Հայերենով տրվում է «Հայր մեր»-ի սկիզբը. «Հայր մեր, որ յերկինս ես, սուրբ եղիցի…»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее