▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայազգի աժդահան կոտրում է բուսակերների վերաբերյալ բոլոր կարծրատիպերը. CNN-ի անդրադարձը

CCN-ն այս անգամ անդրադարձել է Գերմանիայում բնակվող Պատրիկ Բաբումյանին: Հայազգի աժդահան բուսակեր է և կոտրում է բուսակերների մասին բոլոր կարծրատիպերը: 2011թ. «Գերմանիայի ամենաուժեղ մարդը» ճանաչված Պատրիկը պրոֆեսիոնալ բոդիբիլդեր է: Հայազգի աժդահան բուսակեր է և կոտրում է բուսակերների մասին բոլոր կարծրատիպերը, քանի որ սովորաբար բուսակեր ասելիս մարդիկ պատկերացնում են նիհար կառուցվածքով և ֆիզիկական ուժով չփայլող մեկի: Տարիներ առաջ նա որոշել է հրաժարվել մսի օգտագործումից և դառնալ բուսակեր՝ մտածելով կենդանիների մասին ու չցանկանալով նրանց վնասել նրանց: CNN.com կայքի փոխանցմամբ՝ հայազգի հսկայի խոսքով՝ բուսակեր դառնալուց հետո, ինքը ֆիզիկապես ավելի է ուժեղացել ու կարողացել է մի քանի համաշխարհային ռեկորդ սահմանել:

«Երևի թե ես աշխարհում ամենատարօրինակ բուսակերն եմ: Բուսակեր դառնալուց հետո կյանքումս ամեն ինչ կարգավորվեց: Ես ավելի ուժեղացա և ծանրամարտի Եվրոպայի 3 առաջնություններում էլ հաղթեցի, համաշխարհային ռեկորդներ սահմանեցի: Ես նկատեցի, որ մսի օգտագործումից հրաժարվելուց հետո իմ արյան ճնշումը կարգավորվել է, իսկ վնասվածքներից հետո ապաքինման գործընթացն էլ` կարճացել»,- նշել է Բաբումյանը:

Նա նաև կոչ է արել մարդկանց հետևել իր օրինակին և աստիճանաբար հրաժարվել մսի օգտագործումից:

Patrik Baboumian is a gentle giant whose concern for animal welfare made him become a vegan.
Badoumian says there are plenty of tasty alternatives to meat, and with the growth of the meat substitute industry, flavors are getting closer to the real thing.
To maintain his bodybuilding lifestyle he eats plenty of beans, lentils, rice and potatoes.
He smashed several of his own world records after becoming vegan, and is currently the record holder for most weight ever "carried" by a human being, walking 10 meters with a 1,216-lb load.
"I'm not saying everyone should go vegan in just a few days but I'm saying we should reduce the amount of animal products that we use dramatically," Baboumian says. "If everyone would do that they would already have a huge impact."
 "Just try it for four weeks ... nine out of 10 people just stick to it automatically because they feel so much better. It's such a small thing and it has a huge impact on the planet," he says.

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее