▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանյան քաղաքական էլիտան անկենսունակ է

Այն, որ հայաստանյան քաղաքական դաշտը որևէ քաղաքագիտական չափման չի ենթարկվում, կասկածներ չկան: Քաղաքական գործընթացները մեզանում մշտապես (չհաշված որոշ հատուկենտ դեպքերի) կրել են իմիտացիոն բնույթ, այդ գործընթացներում մշտապես բացակայել է ամենակարևորը՝ քաղաքական տարրը, քանզի հաճախ ենք ականատես լինում, որ անհատները քաղաքական դաշտ են մտնում անձնական, բիզնես,այլ ոչ թե քաղաքական-գաղափարական մղումներից ելնելով: Շատ կուսակցությունների մոտ քաղաքական գաղափարախոսությունը, պետության և հասարակության զարգացման գաղափարախոսական տեսությունը իր տեղը զիջել է սեփական կուսակցության և կուսակցության առաջնորդի անձին հյուսված անձապաշտական «գաղափարախոսությանը»: Այս խնդիրն ունի խորքային բնույթ և առնչվում է թե´ հասարակության և, թե´ քաղաքական ուժերի ու նրանց լիդերների քաղաքական կուլտուրայի ցածր մակարդակով, քաղաքականության ոչ ճիշտ ընկալմամբ և քաղաքականության մեջ նրանց գտնվելու ոչ քաղաքական մոտիվացիայով: Խնդիրն ուղղակիորեն առնչվում է հայաստանյան քաղաքական էլիտայի անկենսունակության հետ: Եվ չնայած այն հանգամանքին,որ մեզանում կան որոշ, խիստ սահմանափակ թվով կուսկացություններ, որոնց առաջնորդները բավականին երիտասարդ են, բարեփոխումների հակված, այնուամենայնիվ, պետք է նշել, որ հայաստանյան քաղաքական էլիտան գտնվում է ճահճացած և անմեղսունակ վիճակում, որից դուրս գալու միակ ճանապարհը վերոնշված գործիչներին ավելի մեծ հնարավորություններ ընձեռելն է՝ նպաստելով մեր քաղաքական էլիտայում նրանց քաղաքական կշռի մեծացմանը և ,մեծ հաշվով ,քաղաքկան էլիտայի երիտասարդացումն է, թե´ ընդդիմադիր և, թե´ մյուս ճամբարներում:

Էդգար Առաքելյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее