▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հայաստանում «Միր» քարտերի դադարեցումը պայմանավորված է ԱՄՆ-ի աննախադեպ ճնշմամբ»․ Պեսկով

Հայաստանում «Միր» քարտերի դադարեցումը կապված է ԱՄՆ-ի աննախադեպ ճնշման հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Մենք բազմիցս ասել ենք, որ շատ երկրներ բախվում են Միացյալ Նահանգների կողմից աննախադեպ ճնշումների։ Երկրորդական պատժամիջոցների սպառնալիք, պատժամիջոցների սպառնալիք և այլն: Իհարկե, տնտեսական հաստատությունները, ընկերությունները, բանկերը միջոցներ են ձեռնարկում՝ ռիսկերը կանխելու համար։ Դա չի նշանակում, որ մենք չենք շարունակում մեր հայ ընկերների հետ միջոցներ ձեռնարկել՝ մեր սեփական ռիսկերը կանխելու համար»,-ճեպազրույցի ժամանակ ասել է Պեսկովը։

***

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երբեմն ուշ ժամերի է այցելում Կրեմլ, որպեսզի պիկ ժամերին մայրաքաղաքի ճանապարհներին խցանումներ չստեղծվեն։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Այս կերպ Պեսկովը բացատրել է կիրակի երեկոյան հայտնված հաղորդագրություններն այն մասին, որ Պուտինն իր նստավայր է ժամանել ուշ երեկոյան՝ 23:00-ի սահմաններում, փոխանցում է ТАСС-ը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее