▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանում կա ևս մի փոքրամասնություն, իսկ միգուցե մեծամասնությու՞ն, որ կոչվում է Գաղջեր...

Կարծում եմ շատ քչերն են իրենց ողջ կյանքի ընթացքում անցել էնպիսի դաժան փորձությունների միջով, որ ես եմ անցել: Ես դրանով երբեք չեմ հպարտացել, այլ նույնիսկ մինչ օրս չեմ կարողանում ներել ինքս ինձ, որ իմ հետ միասին դաժան ապրումների մեջ է հայտնվել նաև ընտանիքս: Որպես դրա արդյունք ես կորցրել եմ իմ մորը` զրկված լինելով նույնիսկ նրա հուղարկավորությանը մի բուռ հող լցնելու հնարավորությունից: Թվում էր թե նման փորձությունների միջով անցած մարդուն ոչինչ չի կարող այլևս ընկճել, հունից հանել, հասցնել ներվային ստրեսսի կամ հուսահատեցնել, բայց արի ու տես, որ... Երբեք մի ասա երբեք: Հայրենասիրությունը, ցեղակրոնությունն ու ազգիս հանդեպ տածած սերն ու հարգանքը ես ստացել եմ մայրական կաթի հետ միասին: Արդարության համար պայքարելու երկար տարիների փորձը պետք է որ ինձ կոփած լիներ բավական, որպեսզի ես չզարմանամ ամենաանհավանական անարդարությունից, կամ չհիասթափվեմ դիմացինիս ամենապիղծ դրսևորումից: Ունենալով բավականին լայն հնարավորություններ առոք-փառոք ու ապահով ապրելու, ստեղծագործելու և բնակվելու Հայաստանից դուրս ես գերադասել եմ անտանելի դժվար կյանքն ու չգնահատվող չարչարանքը իմ հողի վրա և իմ ազգի հետ միասին: Ես միշտ մտածել եմ որ եթե նույնիսկ վերջին հայը լքի հայրենիքը ես նրա հետևից կփակեմ դուռը ներսից, բայց արի ու տես... Ես չէի գրի այս տողերը եթե մտածեի, որ ես միակն եմ, որ այդքան արագ ու առաջին հայացքից հասարակ ու չնչին բանից կարող եմ ընկնել աննկարագրելի ստրեսսի մեջ ու հիասթափվել վերը նշված ամեն ինչից ու առաջին անգամ իմ կյանքում թույլ տալ ինքս ինձ նույնիսկ թաքուն իմ մտքի խորքում փոշմանել որ ես հայ եմ ծնվել...Ես զարմացա, որ իմ արվեստագետ ընկերներից երկուսը զանգեցին ինձ, և առանց նույնիսկ իմանալու, որ ես ինքս եմ խորը ստրեսսի մեջ, ինձ պատմեցին ճիշտ նույն ապրումների մասին, որի միջով նրանք անցնում են նույն իսկ պատճառով: Պատճառը մեկն էր` Փակ շուկայի մոտ տարբեր լրագրողների կողմից ֆիկսված Սամվել Ալեքսանյանին պաշտպանելու եկած դեմքերն ու նրանց հայտարարությունները: Ես կուզենայի հատուկ առանձնացնել այն անատամ կանանց կոնտինգենտը, որ ջանք չէին խնայում իրենց հոտած բերաններով արտահայտվել ողջ ազգի անունից: Առաջին բանը, որ անցավ մտքովս դա «սրանք էլ են հայ ես է՞լ» Երկրորդը ` «Եթե սա է հայը ուրեմն ես չեմ ուզում այլևս հայ կոչվել...» Նախօրոք ասեմ, որ ես կտրականապես դեմ էի և Կոմիտաս 5-ի և Փակ շուկայի ակցիաներին քանի, որ այդ երկու ակցիաները շեղեցին ժոլովրդի ուշադրությունը մի քանի շա՜տ կարևոր ու մեր ազգի համար ճակատագրական հարցերից ինչը թույլ տվեց իշխանություններին այդ ակցիաների ծածկագմփոցի տակ դրանք անցկացնել: Առաջին և ամենակարևորը դա Հայաստանի անկախության հանձման հայտարարությունն էր Մոսկվայում, վերջերս անհետ կորած ու հանկարծ առանց նախազգուշացման Պուտինի գրասենյակում հայտնված Սերժ Սարգսյանի կողմից, Մաքսային միությանը անդամակցելու որոշման մասին: Երկրորդը դա հերթական պետական ռեկետի` վճարովի ավտոկանգառների , միլլիոնավոր դոլլարների շորթման նոր մեխանիզմի սահուն առանց լուրջ խոչընդոտի ներդրումն էր, ինչի հաշվին նաև մի ամբողջ ազգ կորցնելու է նաև անձնական կյանք ունենալու իր իրավունքը, շնորհիվ քաղաքում ամենուր տեղադրված տեսախցիկների և շրջիկ տեսախցիկների: Դիտելով Փակ շուկայի մոտ նկարահանված տեսանյութերը ես ինքս ինձ հարց տվեցի` «Սրանց համար ե՞ս դու քեզ զրկել ամեն ինչից ու պայքարում» Էս մարդիկ չեն ուզում, իրենց ուզածը շատ պարզ մի բան է, մի «դախլա» հետևը կանգնեն, մի երկու էժան թուրքական փալաս վրաները գցեն, մի հատ մեծ ծամոն որ անատամ լնդերը քորեն ու մի շան փայ հաց, որ թափանները դատարկ չթողնեն: Ես նույնիսկ ներբեռնեցի և մոնտաժով հետաքրքիր մի տեսանյութ պատրաստեցի այդ դեմքերից, բայց հետո ինքս այդ տեսանյութից էլ ավելի զզվեցի ու որոշեցի, որ չի կարելի դա հրապարակել, քանի որ համոզված եմ ամեն մի իրեն հարգող հայ, ամեն մի բանական մարդ արարած տեսնելով այդ դեմքերը ցավ է ապրելու, խորը դաժան ցավ ու անասանելի խորը հիսաթափություն, որ նա էլ է հայ դրանք էլ: Ես հասկացա, որ չեմ ուզում շնչել նույն օդը որ դրանք են շնչում, չեմ ուզում խոսել նույն լեզվով, որ դրանք են խոսում, չեմ ուզում ապրել կողք կողքի դրանց հետ ու չեմ ուզում նամանավանդ որ իմ երեխան դրանց նմանին կյանքում հանդիպի: Այո եթե դրանք հայ են ես չեմ ուզում հայ լինել, բայց քանի որ դրանք հայ չեն, ու ոչ էլ նույնիսկ բանական էակ, այլ կորսված հոգի, անդունդի հատակ, վերջին մեղք մարդու մի խոսքով մի նոր տեսակ մեզ անհայտ ես կկոչեմ այն ԳԱՂՃ: Գաղճեցիք փաստորեն այսօր ավելի շատ են: Գազի սակագնի դեմ պայքարի գալիս էին մոտ 100 հոգի այն էլ լավագույն դեպքում միմիայն, իսկ ահա տեսեք 2000 գաղճ կազմ ու պատրաստ կռվի ու դավի մեկ մարդու նման նշված րոպեին կանգնում են պաշտպան մեծ գաղճապետին: Ես կրկին համոզվեցի, որ ոչ բոլոր հայուհիներն են եղեռնի օրոք ազատվել իրենց բռնաբարող թուրքի պտղից և մենք այսօր քաղում ենք այդ դառը պտուղը: Թուրքի դեմ չի մեր կռիվը այլ գաղճերի, քանի որ միշտ էլ ներքին թշնամին ավելի վտանգավոր է եղել քան արտաքինը... Փաստորեն այսոր Հայաստանում կա ևս մի փոկրամասնություն, իսկ միգուցե մեծամասնությու՞ն, որ կոչվում են Գաղճեր...

Արշակ Զաքարյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее