▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանում գրանցված չորս կրոնական կազմակերպությունների ղեկավարը միևնույն անձն է

Հարգելի հայրենակիցներ վերջին ասուլիսի ժամանակ հանդես եկա հայտարարությամբ, որտեղ մեջբերեցի, որ չորս կրոնական կազմակերպությունների ղեկավարը միևնույն անձն է ՝ Ռընե Լևոնյանը:

Չորս կազմակերպություններն էլ գրանցված են, որպես տարբեր դավանանքի կրոնական կազմակերպություններ: Ծիծաղելի փաստ ենք արձանագրում` եթե մի մարդ հանդիսանում է մեկ կրոնական կազմակերպության ղեկավար, չի կարող չորս դավանաբանության հարել:

Հետևաբար, այդ կազմակերպություններ չեն զբաղվում կրոնական գործունեությամբ: Ո՞վ է նա և ինչ է «շինում» Հայաստանում:
Ռընե Լևոնյանը ՝ սփյուռքահայ այս անձնավորությունը Հայաստան եկավ անկախությունից և ղարաբաղյան պատերազմից հետո: Վերջերս իմացանք, որ Թալին քաղաքում 90-ական թվականից քաղաքապետարանն անհատույց սեփականության իրավունքով ավետարանչականներին է փոխանցել թիվ 3 մանկապարտեզը։Նույն մանկապարտեզում մի սենյակ է առանձնացված իբրեւ ՙեկեղեցի՚ և մի հովիվ էլ նշանակվել է այդտեղ հավաքներ անցկացնելու համար: Իսկ նախորդ քաղաքապետը, մեծապես գնահատելով ավետարանչականների ՙհանրօգուտ՚ ծառայությունները, անգամ քաղաքի փողոցներից մեկն անվանափոխել է ի պատիվ ավետարանչականների հովիվ Ռենե Լեւոնյանի: Թերեւս մեզ անհայտ են քաղաքին կամ որոշ անհատների մատուցած այն անգնահատելի ծառայությունները, որոնց արդյունքում ավետարանչականները հավերժացվեցին Թալինում, սակայն ցավալի է տեսնել այս ամենը:
Պետք է ենթադրել, որ Ռ. Լևոնյանը իր «մտահոգ» ելույթներով շատ բանի չի հասնի, որովհետև հայ ժողովուրդը դարեր ի վեր, նույնիսկ իր արյան գնով հավատացել է միայն մեկ Եկեղեցու, իր սերունդներին մկրտել ու ծիսակարգի մասնակցել միայն իր՝ Առաքելական Եկեղեցում և Սուրբ Երրորդությանը երկրպագել այնպես, ինչպես սովորեցրել են նրան Գրիգոր Լուսավորիչը, Գրիգոր Տաթևացին, Ներսես Շնորհալին ու Գրիգոր Նարեկացին: Այնպես որ՝ ռընեներն ու այլ «հյուրեր» ընդամենը ժամանակավորապես տեղ կունենան հայոց արևի տակ, ինչպես թեթևասահ այն ամպերը, որ քամիների նշան են:
Ձեզ եմ ներկայացնում պետական ռեգիստրի տվյալներ չորս կրոնական կազմակերպության մասին՝

Սևան Աղաջանյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее