«Անցած շաբաթվա վերջին ԱՄՆ-ն ընդլայնեց պատժամիջոցների տակ հայտնված անձանց և ընկերությունների ցանկը։ Այդ ցանկում է հայտնվել նաև Հայաստանում գործող «Առեքսիմբանկ- Գազպրոմբանկը», որի միակ սեփականատերը «Գազպրոմ» ընկերությունն է:
Սա Հայաստանում գործող 2-րդ բանկն Է, որը հայտնվում Է ամերիկյան պատժամիջոցների ցուցակում։ Առաջինը «ՎՏԲ Հայաստան» բանկն Էր, որը այդ ցուցակում հայտնվեց անցած տարվա դեկտեմբերին։ Մեզ հետ զրույցում «Առեքսիմբանկ-Գազպրոմբանկի» հանրային կապերի պատասխանատու Ելենա Մարկովան դժվարացավ կանխատեսել, թե ինչ հետևանքներ կունենան պատժամիջոցները, սակայն նշեց, որ աշխատում են սովորական ռեժիմով և որևէ բան իրենց մոտ չի փոխվել։ Որպես օրինակ նա բերեց հենց «ՎՏԲ Հայաստանի» գործունեությունը, որի վրա կես տարի գործող պատժամիջոցները որևէ կերպ չեն ազդել»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։