ILGA-ի եվրոպական մասնաճյուղի վարկանիշի համաձայն, Ադրբեջանը սեռական փոքրամասնությունների նկատմամբ ամենից անհանդուրժող երկիրն է Եվրոպայում:
Ըստ contact.az-ի, վարկանիշում Ադրբեջանը վերջին՝ 49-րդ տեղում է՝ իրենից առաջ թողնելով Ռուսաստանին (48) եւ Հայաստանին (47): Սոցիալական հավասարության նորմերին առավելագույնս հետեւող երկիրը Մեծ Բրիտանիան է: Առաջին եռյակում են նաեւ Բելգիան եւ Մալթան:
«Հայաստանին, Ադրբեջանին եւ Ռուսաստանին միավորող ընդհանուր գիծն այն է, որ այս երկրները ցանկանում են հեռավորություն պահպանել Արեւմուտքից, եւ նույնասեռականության դեմ պայքարն այդ շարժման կենտրոնում է»,- ասել է ILGA-Europe-ի ներկայացուցիչ Բյորն վան Ռոզենդալը:
Կազմակերպությունը նշել է, որ Ադրբեջանում սեռական փոքրամասնություններն ամենից անպաշտպանն են ատելության եւ խտրականության հողի վրա հանցագործություններից, չնայած այնտեղ նույնասեռականությունն անօրինական չէ:
Աղբյուրը՝ news.am