▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանն ու Մոլդովան ընթանում են նույն ուղով, որը ժամանակին Ուկրաինան ընտրեց. Մեդվեդև

«Մոլդովան և Հայաստանը ընթանում են նույն ճանապարհով, որը ժամանակին Ուկրաինայի խամաճիկ ռեժիմն ընտրեց»,- հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավական ֆորումում իր ելույթում անդրադառնալով ԵՄ-ի հետ մերձեցման ուղղված քաղաքականությանը, որը Հայաստանի օրվա իշխանությունն է փորձում վարել։

Մեդվեդևը հարցը դիտարկել է հետխորհրդային տարածքում ՆԱՏՕ-ի ազդեցությունը ընդլայնելու ծրագրերի համատեքստում՝ նշելով, որ Հյուսիսատլանտյան դաշինքի նպատակադրումների իրականացմանը նպաստում են այն երկրների ղեկավարները, որոնք «խամաճիկի» գործելակերպ են որդեգրել։

«ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ՆԱՏՕ-ն Ռուսաստանի դեմ իր գործողություններում որպես հարվածային գործիք՝ օգտագործում է մարիոնետ ռեժիմներին։ Այդպես եղավ Վրաստանի դեպքում, այդպես եղավ Ուկրաինայի դեպքում, երբ այդ երկիրը 2014 թվականին վերածվեց ռուսատյացության օջախի։

Նույնը հիմա կատարվում է Մոլդովայի և նույնիսկ, ցավոք, Հայաստանի հետ»,- ասել է Մեդվեդևը։

info@asekose.am/095519696
Հասարակություն далее