▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանից «օրենքով գողեր» են արտաքսվել

News.am-ը գրում է. Օրերս Հայաստանից արտաքսվել են մի քանի «օրենքով գողեր»։ Մեր տեղեկություններով նրանց թվում են «Եզդի Ռաֆոն» եւ Լուկա Ալանիձեն, որը հայտնի է որպես «Լուկա Ռուսթավսկի»։

Նշենք, որ «Եզդի Ռաֆոն» հայտնի «հեղինակություն» «Եզդի Ճակոյի» հարազատ եղբայրն է, որին այսօր առավոտյան տեսել են «Զվարթնոց» օդանավակայնում։ «Լուկա Ռուսթավսկին» Հայաստան էր ժամանել վերջերս։

Մեր տեղեկություններով՝ վերջինիս արտաքսելու պատճառը եղել է քրեական իրավիճակի վրա ազդեցության ընդլայնման փորձերը։

Նշենք, որ սա խժդժություններ է առաջացրել քրեական աշխարհում։  Կարծիքներ կան, որ այս «արտագաղթը» ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կրիմինալի դեմ հայտարարած պատերազմի շրջանակում է։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ հնարավոր է, որ այս համատեքստում առաջիկայում Հայաստանը լքողների շարքը համալրվի։

Հիշեցնենք, որ 2015 թվականի ապրիլի 30-ին ոստիկանության աշխատակիցները Երեւանի Աբովյան փողոցից բերման էին ենթարկել 35-ամյա Լուկա Ալանիձեին (Լուկա Ռուսթավսի) եւ 31-ամյա Լաշա Աբզիանիձեին, ապա օրեր անց արտաքսել Հայաստանից:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее