▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանից 7 անգամ ավելի գումար է փոխանցվում Պանամա, քան հակառակ ուղղությամբ. Հետք

mihranՎերջին 5 տարվա ընթացքում Հայաստանից դեպի Պանամա փոխանցվել է 1,8 մլն դոլար, իսկ հակառակ ուղղությամբ՝ 244 հազար դոլար: Այս տվյալները, «Հետքի» հարցմանն ի պատասխան, տրամադրել է ՀՀ Կենտրոնական բանկը:

Կենտրոնական բանկը նաև տեղեկացրել է, որ ԿԲ-ն վիճակագրական նպատակներով բանկերից ստանում է կատարված դրամական փոխանցումների վերաբերյալ տվյալներ՝ ըստ փոխանցող և ստացող երկրների աշխարհագրության, որոնք ամեն տարի ամփոփվում ու հրապարակվում են ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական կայքում և վիճակագրական տեղեկագրերում:  Հիշյալ հրապարակումներում տեղ են գտնում դրամական փոխանցումների մասով ծավալային առումով առավել նշանակալից՝ 10 երկրների մասին տվյալներ: «Ինչ վերաբերում է Հայաստանից դեպի Պանամա և հակառակ ուղղությամբ վերջին 5 տարվա ընթացքում կատարված փոխանցումներին, ծավալային առումով դրանց ոչ նշանակալից լինելով պայմանավորված՝ այդ փոխանցումները երբևէ չեն դարձել վիճակագրական նպատակներով ՀՀ կենտրոնական բանկի  ուսումնասիրության առարկա, և համապատասխան ամփոփ տվյալները չեն ներառվել ՀՀ կենտրոնական բանկի հրապարակումներում»,- հայտնել է ԿԲ-ն:

Այսօր Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը (ICIJ) հրապարակում է փաստաթղթերի այն փաթեթը, որը գերմանական Süddeutsche Zeitung պարբերականը փոխանցել էր ICIJ-ին՝ լրագրողական լայն համագործակցություն և հետաքննություն կազմակերպելու նպատակով: Գերմանական թերթին այդ փաթեթը հանձնել է Ջոն Դոու անվամբ ներկայացող անհայտ աղբյուրը: Օրերս նա հանդես եկավ նաև մամուլում: Աղբյուրը խոստովանել է, որ ինքը որևէ պետական կամ հատուկ ծառայությունների աշխատակից չէ: «Հարկերից խուսափելուն չի կարելի հաղթել, եթե իշխանությունները շարունակում են փող վերցնել վերին մակարդակի էլիտաներից»,- ասել է Ջոն Դոուն:

Ակադեմիկոսներից մինչև Դեդ Հասանի զարմիկը

Միջազգային այս հետաքննության շրջանակներում «Հետքի» հրապարակման հիման վրա, հիշեցնենք, հրաժարական տվեց ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը: «Հետքի» հրապարակման հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) քրեական գործ է հարուցվել ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու հատկանիշներով:

«Հետքը» նույնպես որոշել է հրապարակել Պանամյան փաստաթղթերում հայտնաբերված մյուս անձանց անունները: Նշենք, որ չնայած նախագիծը «Պանամայի փաստաթղթեր» խորագիրն է կրում, սակայն այնտեղ կան նաև այլ օֆշորներում գրանցված ընկերություններ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее