Հայաստանի քաղաքական գործընթացները դիտարկում ենք որպես Հայաստանի ներքին գործ։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացոււցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե ինչպես հայաստանյան իրադարձությունները կանդրադառնան հայ-ադրբեջանական բանակցությունների վրա։ «Բողոքի ակցիաների մասնակիցներն ասում են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացն այդքան էլ արդար չի ընթանում։ Ռուսաստանը Հայաստանի քաղաքական գործընթացները դիտարկում է որպես այդ երկրի ներքին գործ»,- ասել է Զախարովան։ «Մեր կողմից կարող եմ նշել, որ Ռուսաստանը միտված է հայ ժողովրդի հետ հին ու բարեկամական կապերի խորացմանը և պատրաստ ենք անմիջապես օգնել մեր բարեկամ երկրին, որը ծանր վիճակի մեջ է հայտնվել»,- հավելել է Զախարովան՝ նկատի ունենալով վերջերս տեղի ունեցած աղետը։ |
«Հայաստանի քաղաքական գործընթացները դիտարկում ենք որպես Հայաստանի ներքին գործ»․ Զախարովա
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet