Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահը անսպասելի հայտարարություն է արել՝ նշելով, որ Յուրա Մովսիսյանը մի պահ նույնիսկ հեռացվել է Հայաստանի հավաքականից: Ըստ «ՓԱՍՏԻՆՖՈ»-ի Ռուբեն Հայրապետյանը հայտարարությունը մանրամասնել է հետևյալ կերպ.
«Յուրա Մովսիսյանը կարգապահությունը խախտելու համար մեկ օր հեռացված է եղել հավաքականից: Վերականգնվել է միայն այն բանից հետո, երբ մարզչին խոստովանել է իր սխալը: Վարդան Մինասյանի խոսքերից հասկացա, որ Յուրան զգացել է իր սխալը եւ այլեւս չի կրկնի»:
Ռուբեն Հայրապետյանը հայտարարել է, որ մեր հավաքականի գլխավոր խնդիրը մնում է պաշտպանական դիրքի ուժեղացումը: Նրան մտահոգում է, օրինակ, Ռոբերտ Արզումանյանի խաղը. «Պետք է լուծենք պաշտպանության հուսալիությունը բարձրացնելու հարցը»,- նշել է ՀՖՖ նախագահը՝ չմանրամասնելով, թե ինչպես: Այնուհետև, հավելել է . «Դենիս Թումասյանի մասին իմ մոտ չխոսեք: Նա ֆուտբոլիստ չէ»: Ասել է Ռուբեն Հայրապետյանը: