▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի ամեն ինչ բոյկոտող քաղաքացին փակուղու մեջ է

ArmComedy-ն գրում է.  Երկրի ամենասկզբունքային բոյկոտող Գուրգեն Դավթյանը (խմբ.՝ անունը փոփոխված է) հայտնվել է փակուղու մեջ։ Վերջի 10 տարիների ընթացքում Գուրգենը բոյկոտել է ամեն տեսակի ապրանք/ծառայություն, որը կարող է թեկուզ ամենահեռավոր կապն ունենալ որևէ օլիգարխի, կամ կոռուպցիոն սխեմաներով հարստացած մարդու հետ։ «Մարդ կա բոյկոտումա Սիթին, բայց Ֆրեշից օգտվումա (խմբ. անունները փոփոխված չեն)։ Մարդ կա բոյկոտումա սուպերմարկետների բոլոր ցանցերը, բայց նստումա մարշրուտկա, որի տերը ինչ-որ պատգամավորա։ Ես որոշել էի, որ բոյկոտելու եմ ամեն ինչ մինչև վերջ», – պատմում է Գուրգենը։

Սակայն մինչև վերջ սկզբունքային լինելը ունի իր բարդությունները։ «Հիմա ես հետս 24 հատորանոց մատյան եմ ման տալիս, որ կարողանամ խանութ գնալ։ Ամեն ապրանք գնելուց առաջ նախ ստուգում եմ, ովա դրա սեփականատերը, ում աներձագը կամ բաջանաղը կարող է նա լինել, հետո նոր որոշում եմ կայացնում գնել թե՞ չգնել»։ Գուրգենի գործը էլ ավելի է բարդանում, երբ պաշտոնյաների զավակները իրար հետ են ամուսնանում ու ստեղծում նոր բիզնեսներ։ Նա չի նստում երթուղայիններ, չի գնում կինոթատրոններ, չի ուտում բանան, ինքն է կարում իր շորերը և տանը չի միացնում էլեկտրաէներգիա։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее