ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործիք է դարձել պրոքսի պատերազմում և խզում է կապերը հայկական սփյուռքի հետ: Այս մասին, ТАСС-ի հաղորդմամբ, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ Բենոն Սևանը։ «Նրանք քանդում են երկիրն ու խզում հայկական սփյուռքի հետ կապերը։ Ռուսաստանում ավելի շատ հայեր են ապրում և աշխատում, քան Հայաստանում։ Եվ նրանք էական ֆինանսական ներդրում ունեն հանրապետության տնտեսության մեջ»,- ասել է Բենոն Սևանը՝ հավելելով, որ «Մոսկվայի նկատմամբ Երևանի մեղադրանքներն ադեկվատ չեն և չեն համապատասխանում Հայաստանի քաղաքական կուրսին»։ |
«Հայաստանը խզում է կապերը հայկական սփյուռքի հետ»․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet