Ուրախալի լուր ՈՒրախների Եվ Հնարամիտների Ակումբի (КВН) բոլոր սիրահարների համար։ Հուլիսի 17-ին ՌԴ Սվետլոգորսկ քաղաքում՝ Բալթիկ ծովի ափին, տեղի կունենա ՈւՀԱ ամենահեղինակավոր «Голосящий КиВиН-2016» մրցույթ-փառատոնը, որին, երկար տարիների ընդմիջումից հետո կմասնակցի նաև Հայաստանի հավաքական «Сборная Армении» թիմը։ Փառատոնը կհեռարձակի Ռուսաստանի դաշնային հեռուստաալիքը (ОРТ)։
Հինգ տարիների ընթացքում «Сборная Армении» թիմը հաջող մասնակցություն է ունեցել «АМИК» Հեռուստատեսային ստեղծագործական միավորման Մոսկվայի, Մինսկի, Սոչիի, Սանկտ-Պետերբուրգի, Կուրսկի և Տոլյատտիի պաշտոնական լիգաներում: 2016թ.-ին վերակազմավորված թիմը արդեն երկրորդ անգամ հաջող հանդես է գալիս հեռուստատեսային «Первая лига»-ում` ք.Տոլյատտի: Հիշեցնենք, որ Սոչի քաղաքում ընթացքող КИВИН-2016 միջազգային փառատոնի ժամանակ Ալեքսանդր Մասլյակովը անձամբ հրավիրերել է թիմին մասնակցել ակումբի ամենահեղինակավոր «Голосящий КИВИН» Փառատոն մրցույթին:
Հարցերի համար կարող եք զանգահարել 055 58 80 30, 077 58 80 39