▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանը ներառվել է այն երկրների ցանկում, որտեղ չի կարելի ծորակից ջուր խմել

Շատ մարդիկ ճանապարհորդելիս չեն կարողանում հարմարվել միայն մի բանի հետ` ջրի պակասի: Բրիտանական Daily Mail պարբերականը կազմել է մի քարտեզ, որի վրա նշված են թե եվրոպական որ երկներում կարելի է ջուր խմել ծորակից, իսկ որոնցում՝ ոչ։

Ըստ կայքի՝ ճանապարհորդների համար սա ամենակարեւոր եւ հուզող հարցերից մեկն է. չէ որ պղտոր ջուր խմելու հետևանքով առաջանում են մի շարք հիվանդություններ`փորլուծություն, հեպատիտ Ա, տիֆ, խոլերա: Բացի դրանից ջուրն օգտագործվում է ոչ միայն խմելու, այլեւ այն սեփական հիգիենային հետեւելու համար: Ըստ կայքի` ծորակից ջուր կարելի է խմել Իսլանդիայում, Ավստրիայում, Բելգիայում, Չեխիայում, Դանիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Պորտուգալիայում, Մեծ Բրիտանիայում, Իտալիայում եւ այլն։

Իսկ ահա հետխորհրդային երկրներում՝ Ռուսաստանում, Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Մոլդովայում, Ուկրաինայում, Լիտվայում, Էստոնիայում, ինչպես նաեւ Թուրքիայում, Հունգարիայում, Սերբիայում, Խորվաթիայում եւ այլ երկրներում ծորակից ջուր խմելը նախընտրելի չէ։

Հոդվածի հեղինակը վերջում խորհուրդ է տալիս՝ եթե հայտնվել եք եվրոպական վերոհիշյալ երկրներում եւ ջրի մաքրությունը կասկածելի է թվում, անհանգստանալու կարիք չկա. կարող եք գնել ուրեմն շշալցված ջրեր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее