▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանը կաջակցի 1-ին և 2-րդ պատգամավորություն ունեցող անձանց հասարակության մեջ ինտեգրմանը

 

ArmComedy-ն գրում է.

ՄԱԿ գրասենյակը ՀՀ կառավարությանը տրամադրել է 300 միլիոն ԱՄՆ դոլարի դրամաշնորհ, որի նպատակն է ինտեգրել պատգամավոր համայնքը հասարակության մեջ: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է հասարակության լայն շերտերում հանդուրժողականություն սերմանել ‘պատգամավոր’ անձանց նկատմամբ:

Անկախությունից ի վեր Հայաստանի այսպես կոչված “անձեռնմխելիություն ունեցող” համայնքը օտարված է եղել հասարաակությունից` հիմնականում մեկուսացվելով ‘Ազգային ժողով’ հատուկ հիմնարկում:

Որոշ սկեպտիկներ շարունակում են մտածել, որ նրանք պետք է պահվեն առանձին` հատուկ հիմնարկներում և չխառնվեն քաղաքացիների հետ: «Ես իհարկե դեմ չեմ պատգամավորական կարգավիճակում հայտնված անձանց, սակայն չէի ուզենա, որ իմ երեխան դպրոցում կամ բակում շփվի կամ ընկնի իրենց ազդեցության տակ», – նշում է մտահոգ ծնող Անահիտ Բաբիկյանը:

ԱԺ-ն դրամահավաք կկազմակերպի չարորակ անձեռնմխելիույունից տառապող օրենսդիրների համար:

Կառավարությունը սակայն մտադիր է հատուկ հանձնաժողով ստեղծել, որը կհարմարեցնի քաղաքաը տարբեր կարգի պատգամավորականություն ունեցող մարդկանց համար հատուկ ծրագրի միջոցով:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее