Անհատական մրցման արդյունքներով Հայաստանի թիմը զբաղեցրել է առաջին տեղը, Մոնղոլիայի թիմը` երկրորդ, Քուվեյթի` երրորդ։
Sputnik-Armenia: Մերձմոսկովյան Ալաբինոյում «Տանկային բիաթլոնի» երկրորդ մրցափուլն ավարտվել է Հայաստանի հաղթանակով, հաղորդում է «Զվեզդա» հեռուստաալիքը։
Հայաստանի, Մոնղոլիայի, Քուվեյթի թիմերը ելույթ են ունեցել Միջազգային բանակային խաղերի «Տանկային բիաթլոն» մրցույթի երկրորդ անհատական փուլում։
Ռուսական T-72 տանկերի անձնակազմերը հաղթահարել են արգելքներով ուղին։ Նրանք տանկից կրակոցով խոցել են գրեթե երկու կիլոմետր հեռավորության վրա գտնվող թիրախը, իսկ տանկային թնդանոթից կրակոցով` 900 մետր հեռավորության ։
Անհատական մրցման արդյունքներով հաղթող է դարձել Հայաստանի թիմը` անցնելով ճանապարհը 27 րոպե 58 վայրկյանում, երկրորդ` Մոնղոլիայի թիմը` 29 րոպե 31 վայրկյան արդյունքով, երրորդը` Քուվեյթի թիմը` 33 րոպե 30 վայրկյան արդյունքով։
Ռուսաստանի թիմը երկու փուլերի արդյունքում մրցարշավի առաջատարն է։ Ռուսական անձնակազմը հաղթահարել է տարածությունը 23 րոպե 39 վայրկյանում։
Կիսաեզրափակիչ փուլերին կմասնակցեն 12 թիմեր։ «Տանկային բիաթլոնի» եզրափակիչը տեղի կունենա օգոստոսի 13-ին` խաղերի փակման օրը։