Կոլումբիայի համալսարանն ու ՄԱԿ-ը զեկույց են պատրաստել ամենաերջանիկ երկրների մասին: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:Հայաստանն այդ զեկույցում զբաղեցրել է 121-րդ տեղը, Վրաստանը՝ 126-րդ, Ադրբեջանը՝ 81-րդ։ Թուրքիան 78-րդ տեղում է, Իրանը՝ 105-րդ։
Ամենաերջանիկ երկրների առաջին տասնյակում են Դանիան, Շվեյցարիան, Իսլանդիան, Նորվեգիան, Ֆինլանդիան, Կանադան, Նիդեռլանդները, Նոր Զելանդիան, Ավստրալիան եւ Շվեդիան։ Դանիան դարձել է աշխարհի ամենաերջանիկ երկիրը՝ առաջ անցնելով Շվեյցարիայից։
ԱՄՆ-ը զբաղեցրել է 13-իդ տեղը, Մեծ Բրիտանիան՝ 23-րդ, Ֆրանսիան՝ 32-րդ, Իտալիան՝ 50-րդ։
Հետազոտության համաձայն՝ Սիրիան, Աֆղանստան եւ Սահարայից հարավ ընկած Աֆրիկայի 8 երկրներ հայտնվել են ամենադժբախտ երկրների ցուցակում։
Աշխարհի ամենադժբախտ երկիրը համարվում է Բուրունդին։
Զեկույցում հաշվի է առնվում լիակատար առողջ ապրած տարիների թիվըև է անհաջողությունների ժամանակ աջակցություն ստանալու հնարավորությունը և կառավարական մարմիններում կաշառակերության բացակայությունը։