▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանցի հեծանվորդը հաջողությամբ է մասնակցել «Coupe de France» մեծահասակների հեղինակավոր մրցաշարին

2015 թվականին երիտասարդների Եվրոպայի չեմպիոնի եւ աշխարհի փոխչեմպիոնի կոչումները նվաճած հայաստանցի հեծանվորդ 19-ամյա Էդգար Ստեփանյանը հեծնավային մարզաձեւերի միջազգային ֆեդերացիայի հրավերով, Հայաստանի հեծանվային մարզաձեւերի ֆեդերացիայի եւ ՀՀ սպորտի նախարարության աջակցությամբ եռամսյա ուսումնամարզական հավաքի է մասնակցում Շվեյցարիայի Իգլ քաղաքում գտնվող հեծնավային համաշխարհային կենտրոնում:

Մարզումներին զուգահեռ հեծանվորդները մասնակցում են միջազգային մրցաշարերի: Մասնավորապես Էդգար Ստեփանյանը արդեն մասնակցել է մի քանի մրցաշարերի. ճանաչվել է Ֆրանսիաjի Ֆոիսսիատ քաղաքում կայացած 120 կմ խճուղային խմբակային մրցավազքի լավագույն ակտիվ մարզիկ եւ հրավեր է ստացել մասնակցելու նաեւ մեծահասակների Ֆրանսիայի գավաթի խաղարկությանը:

Եվ ահա Ֆրանսիայի ազգային հեծանվահրապարակում մայիսի 20-21-ին կայացած «Coupe de France» հեղինակավոր մրցաշարի անհատական հետապնդումով հեծանվավազքի մրցումներում 19- ամյա Էդգար Ստեփանյանը մեծահասակների պայքարում կարողացել է դուրս գալ եզրափակիչ փուլ եւ ի վերջո զբաղեցրել է 6-րդ տեղը:

Միավորներով 160 շրջան խմբակային վազքի մրցաձեւում Ստեփանյանը զբաղեցրել է 10-րդ տեղը: Այս մրցաձեւերում հաղթող է ճանաչվել աշխարհի չեմպիոն, ֆրանսիացի Թոմաս Բուդան:  


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее