▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստան-2028 (հումորային)

Օգոստոսի 23-ին «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հրավիրեց հերթական հանրահավաքը: Իր ելույթում նա իշխանություններին մեկ ամիս ժամանակ տվեց, բայց այդպես էլ պարզ չդարձավ, թե ինչի համար: Հանրահավաքում ելույթ ունեցած «Ռեինկարնացիա» խումբն իր երգերից մեկը նվիրեց Րաֆֆի Հովհաննիսյանին՝ հայտարարելով, թե Րաֆֆու շնորհիվ նորից է հայտնվել բեմում և ռեինկարնացիա է ապրում:

Կրքեր են բորբոքվել Կոմիտասի 5 հասցեում շենք կառուցելու խնդրի առնչությամբ: Հարակից շենքերի բնակիչները պնդում են, որ կառուցվելիք շենքը կփակի իրենց բնակարանների լույսը: Նրանց է միացել «Հանուն բարեկարգ Երևանի» քաղաքացիական նախաձեռնությունը: Նախաձեռնության ղեկավար Տարոն Մարգարյանն իր ելույթում մեղադրանքներ ներկայացրեց Երևանի քաղաքապետ Արմեն Մարտիրոսյանին՝ նշելով, որ գործող քաղաքապետը կոռուպցիոներ է և Երևանի յուրաքանչյուր հողակտոր պատրաստ է հանել վաճառքի: Նախաձեռնության անդամներից Նարեկ Սարգսյանը հայտարարել է, որ իր պաշտոնավարման օրոք նման բաները բացառված էին: Կոմիտասի պողոտայում տեղի ունեցան բողոքի գործողություններ, որոնց մասնակիցները փակեցին պողոտայի երթևեկությունը:

Ոստիկանությունը շուրջ 10 ակտիվիստների բերման ենթարկեց Ոստիկանության Արաբկիրի բաժին: Ըստ ակտիվիստների` բաժնի պետի տեղակալ Արայիկ Պետրոսյանը հայհոյել է իրենց: Ինչպես պարզաբանեց Երևանի քաղաքային վարչության հասարակական կարգի ապահովման բաժնի պետ Կարեն Մովսիսյանը, ակտիվիստները կենթարկվեն վարչական պատասխանատվության ՀՀ ՎԻՎՕՐ 182 հոդվածի համաձայն: Օրվա վերջին Երևանի քաղաքային վարչության պետ Արգիշտի Կիվիրյանը հանդես եկավ հայտարարությամբ, որով կոչ է արվում քաղաքացիներին դրսևորել զսպվածություն և հիշեցվում է, որ ոստիկանությունը, ինչպես միշտ, գործելու է օրենքի շրջանակներում:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Վալերի Օսիպյանը կոչ արեց ակտիվիստներին՝ իրենց ակցիաների ժամանակ մնալ օրենքի շրջանակներում, իսկ ոստիկանությանը՝ դրսևորել զսպվածություն և չխոչընդոտել ակցիաներին: Այդ հայտարարությանն արձագանքած Երևանի քաղաքային վարչության պետի տեղակալ Անի Կաղինյանը նշեց, որ Ոստիկանությունը միշտ էլ գործել և գործելու է օրենքի շրջանակներում:
Իրադարձություններին արձագանքել է Ձախ ճակատը: Հրապարակած հայտարարության մեջ նշվում է, որ նեխած կապիտալիզմի իշխանության պայմաններում նման դեպքերն անխուսափելի են, քանզի երբ բոլորը ձգտում են շահույթի, իսկ մարդիկ «զոհվում են մետաղի համար», միշտ էլ կոտնահարվեն հանրության և քաղաքացու շահերը: Միևնույն ժամանակ հայտարարության մեջ հիշեցվում է, որ Ձախ ճակատն առաջարկել է խնդրի հստակ լուծում, որը տեսնում է բնակելի ֆոնդի նորացման ծրագրի շրջանակներում՝ կառուցել շենքը, այնտեղ բնակարաններով ապահովել հարակից շենքերի բնակիչներին և ապա քանդել հին շենքերը:

Կարեն Վարդանյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее