▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ տաքսիստը պարբերաբար սեռական հարաբերություն է ունեցել «Օդնոկլասնիկ»-ով ծանոթացած 14-ամյա աղջկա հետ

1in.am-ը գրում է.

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Ադամյանի նախագահությամբ ավարտվել է Սենիկ Դ.-ի գործի դատական քննությունը:

25-ամյա Սենիկը «Նինվե» տաքսի ծառայության վարորդներից է: Նրան մեղադրանք էր առաջադրված 16 տարին չբոլորած՝ 2001 թվականի մայիսին ծնված աղջկա հետ պարբերաբար սեռական հարաբերություններ ունենալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով:

Ըստ մեղադրանքի՝ Սենիկը 2015 թվականի օգոստոսին «Օդնոկլասնիկի» կայքի միջոցով ծանոթացել է Արմավիրի մարզի14-ամյա բնակչուհի Նառայի հետ (անունը փոխված է):

Սենիկն ու Նառան փոխանակել են իրենց հեռախոսահամարները, շփվել են նաև հեռախոսազանգերով:

2015 թվականի սեպտեմբերին Սենիկն ու Նառան պայմանավորվել ու հանդիպել են Արմավիրի դպրոցներից մեկի մոտ, որտեղ սովորել է Նառան: Սենիկը, տեսնելով աղջկան, հարցրել է նրա տարիքն ու իմացել է, որ նա14 տարեկան է: Նրանք զրուցել  ու պայմանավորվել են մի քանի օր հետո նորից հանդիպել:

Պայմանավորված օրը, ըստ մեղադրանքի, Սենիկն իր «Օպել» մեքենայով գնացել է Արմավիրի զբոսայգու մոտ, հանդիպել է Նառային: Աղջիկը նստել է մեքենա, Սենիկը մեքենան վարել է դեպի Երևան:

Արմավիրի ապակե տարաների գործարանի մոտ Սենիկը կանգնեցրել է մեքենան, ստուգել է վառելիքի քանակը, ապա նստել է մեքենայի հետնամասում՝ Նառայի կողքին: Նրանք փոխադարձ համաձայնությամբ սեռական հարաբերություն են ունեցել:

Դրանից հետո Սենիկն իր մեքենայով Նառային տարել է Արմավիրի ավտոկայան, այնտեղից աղջկան ճանապարհել է նրա գյուղը:

Մի քանի օր անց դարձյալ նախնական պայմանավորվածությամբ Սենիկն ու Նառան մեքենայով գնացել են նույն վայրը ու սեռական հարաբերություն են ունեցել մեքենայի մեջ: Սենիկը կրկին Նառային ճանապարհել է ավտոկայանից:

Նույն օրը Նառան զանգել է Սենիկին, ասել է, թե ինքը Երևանում է, խնդրել է, որ հանդիպեն: Սենիկը գնացել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի մոտ, հանդիպել է Նառային և իմացել է, որ աղջիկը վիճել է ծնողների հետ ու եկել է Երևան:

Սենիկը մեքենայով Նառային տարել է Արմավիր ու ճանապարհել է տուն:

2016 թվականի մարտի 16-ին, ժամը 15-ի սահմաններում Նառան զանգել է Սենիկին, ասել է, թե նորից վիճել է ծնողների հետ ու եկել է Երևան: Գտնվում է ավտոկայանում:

Սենիկը գնացել է այնտեղ, հանդիպել է Նառային, նրան իր մեքենայով տարել է Արմավիր:

Ճանապարհին՝ «վթարված ինքնաթիռի հուշարձանի մոտ» Սենիկը մեքենան կանգնեցրել է, ու դարձյալ փոխադարձ համաձայնությամբ նրանք մեքենայի մեջ սեռական հարաբերություն են ունեցել: Սենիկը հետո ճանապարհել է Նառային:

Նույն օրը՝ կեսգիշերին, Նառան զանգել է Սենիկին, ասել է, թե Երևանում է՝ Կոմիտասի պողոտայում, խնդրել է, որ հանդիպեն:

Սենիկի խնդրանքով Նառան հասել է մանկավարժական համալսարանի մոտ գտնվող «Երևան սիթի» սուպերմարկետ: Սենիկն ու նրա ընկեր Ռազմիկը մեքենայով հանդիպել են Նառային, տարել են նրա գյուղ:

Գիշերվա ժամը 2-ի սահմաններում հասել են աղջկա գյուղի սկզբնամաս, որոշել են մեքենայի մեջ սպասել, մինչև լուսանա:

Սենիկի խնդրանքով Ռազմիկն իջել է մեքենայից, իսկ Սենիկն ու Նառան սեռական հարաբերություն են ունեցել մեքենայի մեջ:

Այնուհետև Նառային տարել են տուն:

Այդ օրը, երբ Նառան տուն չի գնացել, նրա բջջային հեռախոսն անհասանելի է եղել, նրա ծնողներն անհանգստացել ու ոստիկանության բաժնում հաղորդում են տվել իրենց դստեր կորչելու վերաբերյալ:

Երբ Նառան տուն է վերադարձել, նա ոստիկանության բաժնում բացատրություն  է տվել, որ նշված օրը Սենիկի հետ գտնվել է Երևանում և այդ երիտասարդի հետ մի քանի անգամ սեռական հարաբերություն է ունեցել իր կամքով:

Սենիկ Դ.-ին մեղադրանք է առաջադրվել անչափահաս՝ 16 տարին չբոլորած աղջկա հետ փոխադարձ համաձայնությամբ 4 անգամ սեռական հարաբերություններ ունենալու համար:

Սենիկ Դ.-ն իրեն լիովին մեղավոր է ճանաչել:  Նա ընդունել է, որ իմացել է Նառայի իսկական տարիքը, հայտնել է, թե զղջում է կատարածի համար, խնդրել է իր նկատմամբ մեղմ վարվել:

Անչափահաս տուժող Նառան իր ցուցմունքում հայտնել է, թե երկար ժամանակ ծնողների հետ ապրել է Ռուսաստանում: Ընտանիքով Հայաստան են եկել երեք տարի առաջ ու բնակվում են Արմավիրի մարզի գյուղերից մեկում:

Նախաքննության ժամանակ Նառան հայտնել է, թե Սենիկի հետ սեռական հարաբերություններ ունեցել է իր կամքով, փոխադարձ համաձայնությամբ:

Դատարանում Նառան ասել է, թե առաջին անգամ Սենիկն իր հետ հարաբերություն է ունեցել բռնի կերպով, իսկ հետագա երեք անգամը՝ իրեն սպառնալիքներ տալով ու վախեցնելով:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее