▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ ուսուցչուհին իր մարմնով փակել է աշակերտներին՝ Բրյանսկում կրակոցների ժամանակ

Բրյանսկի դպրոցում տեղի ունեցած կրակոցների ժամանակ երեխաներին պաշտպանած կենսաբանության ուսուցչուհին 26-ամյա Օֆելյա Մկրտչյանն էր։

Այս մասին հայտնում է Info24-ը` հղում անելով գիմնազիայի նախկին սան Ալեքսանդր Սիմոնովին։

«Օֆելյան։ Երիտասարդ ուսուցչուհի է... նրան խփել են»,- ասել է նա։

Մահացած աղջիկներից մեկի ընկերուհին ասել է, որ կենսաբանության ուսուցչուհին ծածկել է դպրոցականներին իր մարմնով, սակայն ինքը վիրավորվել է և այժմ հիվանդանոցում է։

Բրյանսկում 8-րդ դասարանի աշակերտուհին կրակ է բացել համադասարանցիների վրա, իսկ հետո ինքնասպան եղել։

Միջադեպի հետեւանքով վիրավորվել է հինգ երեխա, մեկ աղջիկ մահացել է։ Վիրավոր աշակերտները տեղափոխվել են հիվանդանոց, նրանցից մեկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Քննիչները քրեական գործ են հարուցել և հարցաքննության համար բերման են ենթարկել կրակոցներն իրականացրած աղջկա հորը։ Զենքը, ինչպես հայտնի է, նրան է պատկանում, տղամարդն ունի դրա պահպանման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։

Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել կենսաբանության ուսուցչուհու՝ Օֆելյա Մկրտչյանի դասաժամին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее