▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հայ ոստիկաններն առանձնանում են իրենց կարգապահությամբ»

Համացանցում մեծ աղմուկ է բարձրացրել լուսանկարը, որում հայ ոստիկանները նստած են երթուղային տաքսում՝ մինչդեռ նրանց կողքին կանայք կանգնած են:

«Հայ ոստիկաններն առանձնանում են իրենց կարգապահությամբ»,-այսպիսի հումորվ են են շատերն արձագանքել լուսանկարին, որը Դավիթ Անտոնյանի ֆեյսբուքյան էջից էր: 

Օգտատեր Էդգար Խաչատրյանն այս առիթով գրել է. 

«Չէի ցանկանում անրադառնալ այս նկարին ու հնչող անհեթեթ կարծիքներին, բայց ստիպված եմ, որովհետև մառազմն արդեն խեղդում էր:

Սկզբի համար պետք է ասեմ, որ տարբերություն չեմ տեսնում ոստիկան նստած կլիներ, թե սովորական երիտասարդ:

Հիմա մի քիչ նկարի դետալների մասին

Նախ գոնե տեսանելի հատվածում ես չեմ նկատում հղի կին, հաշմանդամ կամ տարեց մարդու: Երկրորդ` կարմիր օղակի մեջ եմ վերցրել մի նստարան, որն ըստ ամենայնի ազատ է ու ոչ ոք չկա նստած:

Խնդրում եմ մեկնաբանելիս չօգտագործել, բա° ջենթլմենությունն ո°ւր մնաց, хаюхин կամ hayuhin կանգնած է մնացել ու նման վեհ բարոյախրատական նախադասություններ, որովհետև ես էլ կասեմ տղերքը հերթապահության են եղել, գիշերը չեն քնել կամ ամբողջ օրը ոտքի վրա են եղել ու հոգնած են կամ գնում են հերթապահության:

Բարեպաշտությունը լավ բան է, սուտ բարեբաշտությունը` նոխկալի երևույթ...

Հ.Գ. Նկարն էլ ամենայն հավանականությամբ 1.5 տարվա է...»

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее