▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ նախարարի զավեշտալի պատմությունը

Հայաստանի կառավարության անդամներից՝ կոնկրետ՝  նախարարներից մեկը, ում անունը չենք նշում և ով այսօր ներկա էր Երևանում Ֆրանսիայի դեսպանատանն՝ այդ երկրի ազգային տոնին՝ Բաստիլի գրավման օրվան նվիրված ընդունելությանը,  զավեշտալի վիճակում է հայտնվել:

Զրույցի բռնվելով ներկաներից մի քանիսի հետ ու  հիշելով Փարիզում անցկացրած օրերը՝ նախարարն  ասել է, թե ինքը հատկապես  տպավորված է Բաստիլի ամրոց այցով: 

Ոմանք քմծիծաղ են տվել ու նույնիսկ ստուգողական հարց են տվել՝ վստա՞հ եք, որ Բաստիլ եք այցելել, ինչից հետո նախարարը պնդել է, թե նույնիսկ լուսանկար ունի պատմական այդ ամրոցի մոտ: 

Իսկ երբ նախարարը հեռացել է, նրա զրուցակիցները մի լավ ծիծաղել են ու հիշել հայկական շոու բիզնեսի  «երևելի» մի ներկայացուցչի պատմությունը, որ հարցազրույցներից մեկում պատմել էր, թե պավորվել է Փարիզի կենտրոնում գտնվող  «դալան»-ով՝ նկատի ուներ Հաղթական կամարը:

Հիշեցնենք, որ Բաստիլը՝  Ֆրանսիայում քաղաքական բռնապետությունը մարմնավորող այդ ամրոցը, գրավման հենց  օրը՝ 1789 թ. հուլիսի 14-ին քանդել են Փարիզի ապստամբած բնակիչները:

 

Հեղինակ՝ 

Ա. Գ. 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее