Համացանցում են հայտնվել ամիսներ առաջ Թբիլիսիում տեղի ունեցած «Ռեսո-Գարանտիա» ապահովագրական ընկերության 56-ամյա ղեկավար Սերգեյ Սարկիսովի դստեր՝ Իյա Սարկիսովայի և նրա սիրելիի՝ Միխայիլ Մախարաձեի շքեղ հարսանիքի լուսանկարները։
Հիշեցնենք, որ զույգի պսակադրության համար, որը տեղի է ունեցել Քուր գետի ափին տեղակայված Սիոնի եկեղեցում, 3 օրով փակվել էր Թբիլիսիի հյուրանոցներից մեկը: Իսկ ահա հարսանեկան խնջույքի ժամանակ սիրահար զույգին իրենց կատարումներով ուրախացրել են Վախթանգ Կիկաբիձեն, Տամարա Գվերդցիտելին, Վալերի Սյուտկինը, Մարկ Տիշմանը և Ջիգանը:
Ստորև ներկայացնում ենք Իյա Սարկիսովայի և Միխայիլ Մախարաձեի հարսանեկան արարողության լուսանկարները։