▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ միլիարդատեր Դանիլ Խաչատուրովի նոր ընտրյալը ճանաչված հայուհի է

Wnews.am-ը գրում է. «Ռոսսգոստրախ» ապահովագրական ընկերության նախագահ Դանիլ Խաչատուրովը հանդիպում է Ռուսաստանում ամենահայտնի ռեժիսոր հայուհի Աննա Մելիքյանի հետ։ Թեպետ Դանիլ Խաչատուրովն ու Աննա Մելիքյանը պաշտոնապես չեն հայտարարել իրենց հարաբերությունների մասին, սակայն միջոցառումներին և երեկույթներին միշտ միասին են ներկայանում, ինչն էլ նման խոսակցությունների առիթ է հանդիսացել ռուսական լրատվամիջոցներում։ Զույգը միասին՝ ձեռք ձեռքի բռնած հանրությանն առաջին անգամ ներկայացավ Աննա Մելիքյանի՝ «Սիրո մասին» ֆիլմի պրեմիերային։  

Աննա Մելիքյանը հրապարակայնորեն հայտարարել էր.

«Դանի, եթե դու չլինեիր, չէր լինի այս ֆիլմը»։

Ֆիլմի ցուցադրությունից հետո տեղի ունեցած afterparty -ին Խաչատուրովն ու Մելիքյանը միասին են եղել, փաթաթվել իրար, իսկ ահա երեկույթի վերջում Խաչատուրովը բառացիորեն «շալակած» է Մելիքյանին դուրս հանել խնջույքից։

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее