Wnews.am-ը ներկայացրել է հայ հայտնի միլիոնատերերի օտարազգի կանանց։ Նրանցից շատերը հայանպաստ գործունեություն են ծավալում։
Հայ միլիարդատեր, Ռուսական Սբերբանկի վարչության նախագահի խորհրդական, ՍԿՈԼԿՈՎՈ մոսկովյան կառավարման դպրոցի նախկին նախագահ, BRICS Business Magazine խմբագրական խորհրդի նախագահ, բարերար Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, զբաղվում է Ռուբեն Վարդանյանի հիմնադրամի գործունեությամբ, որը բարեգործական ծրագրեր է իրականացնում ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում։
Վերոնիկա Զոնաբենդը Դիլիջանի միջազգային դպրոցի համահիմնադիրն ու հոգաբարձուների խորհրդի նախագահն է։
Ավելի վաղ, 2000 թվականին, նա մասնավոր գործարարությամբ է զբաղվել եւ հանդես եկել կինոարտադրության, հյուրընկալության ոլորտի նախագծերում։ Նա հանդես է եկել նաեւ որպես «Կոկո Շանելն ու Իգոր Ստրավինսկին» գեղարվեստական ֆիլմի համապրոդյուսեր։
Մինչ այդ մի քանի տարի աշխատել է բանկային համակարգում, 1993 թվականից սկսած զբաղեցրել Տվերունիվերսալբանկի վալյուտային վարչության փոխնախագահի պաշտոնը։
Իր աշխատանքային գործունեությունը սկսել է 1990 թվականին գիտահետազոտական ինստիտուտի ավիացիոն ոլորտում ինժեներ աշխատելով։
1990թ. գերազանցությամբ ավարտել է Մոսկովյան ավիացիոն ինստիտուտը, 1994–1995թթ. բանկային գործ մասնագիտությամբ սովորել Լոնդոնի տնտեսագիտության եւ քաղաքականության դպրոցում։
2014թ. ՀՀ նախագահի կողմից կրթության եւ գիտության բնագավառի զարգացմանը եւ միջազգային գիտակրթական համագործակցությանը նպաստելու, Դիիջանի միջազգային դպրոցի կառուցման եւ կրթական ծրագրերի իրականացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար պարգեւատրվել է Բարեկամության մեդալով։
Ռուսաստանաբնակ հայ գործարար Նիկոլայ Կաղինյանը, ով հանդիսանում է ձկնաբուծական խոշոր Artezianica ընկերության նախագահը, որպես իր կյանքի ուղեկից ընտրել է ռուս կնոջ։ Կաղինյանի կինը Օլգա Պարախինան է, ով ամուսնու հետ համատեղ բիզնես գործունեություն է ծավալում։
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի կինը եւս ամուսնացել է ռուս կնոջ՝ Նատաշայի հետ։
«Ես նրան ճանաչել եմ դեռ մանկուց։ Բանն այն է, որ առաջին հերթին ծանոթացել եմ իր հոր հետ։ Այդ ժամանակ ես միավորման տնօրեն էի, իսկ ապագա անեերս զբաղեցնում էր ղեկավարի պաշտոնը եւ գավառից Մոսկվա էր տեղափոխվել։
Ամբողջակա նյութը՝ սկզբնաղբյուր կայքում